ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրին մասնակից ֆինանսական կազմակերպությունների ցանկը։
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տարեկան առավելագույնը մինչև 12% տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3%: Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ 1.0 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝
«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,
«Ամերիաբանկ» ՓԲԸ,
«Արարատբանկ» ԲԲԸ,
«Արդշինբանկ» ՓԲԸ,
«Արմսվիսբանկ» ՓԲԸ,
«Ինեկոբանկ» ՓԲԸ,
«Կոնվերս բանկ» ՓԲԸ,
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,
«Էվոկաբանկ» ՓԲԸ,
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ,
«Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
(նախկին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ),
«Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:
Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ բերքի գնման պայմանագրերի կնքումը և աշխատել վերը նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33