Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտահոգվում այդ մասին, բայց նաև շատ լավ ճանաչում եմ մեր ժողովրդին և գիտեմ, թե նրա ցանկությունն ինչ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով թանկացումների դեմ սկսված ընդվզմանը: Ըստ նրա՝ այս պահին ընդդիմությունը փորձում է իր տեսակետն առաջ տանել և այն ինչ-որ ձևով արտահայտում է:
«Մեր ժողովրդի ցանկությունն այն է, որ էժանություն լինի, որպեսզի մարդիկ լավ ապրեն, որպեսզի կարողանան խանութներից օգտվել»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանն ընդդիմադիր խոսք որակեց դիտարկումը, թե ինչու իշխանությունը չի գնում սոցիալական բեռի թեթևացման ճանապարհով: Նրա գնահատմամբ՝ իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է:
«Ըստ էության՝ ամբողջ աշխարհում գնաճ տեղի է ունենում: Անցած տարի մոտ 5 տոկոս ենք ունեցել, այս տարի 2.5 տոկոս ունենք, բայց մեր ժողովրդի մի մաս կա, որ շատ ծանր է ապրում, դրա համար այդ 2.5 տոկոսն էլ է մեծ բեռ: Դրա համար էլ ԱԺ-ն լսումներ է կազմակերպում, և Կառավարությունն էլ պետք է այս ընթացքում փորձի ինչ-որ ձևով լուծումներ գտնել»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով գնաճի մասին, հայտարարեց, որ պետք է ճշտել՝ սա ագահություն է, թե օբյեկտիվ հիմքերի արդյունք, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Գիտեք՝ ժողովրդի ասած խոսքն է ասում, բայց, բնականաբար, էդպես չպետք է հասկանալ: Պետք է ժողովուրդը կարողանա զգալ, որ այստեղ իշխանությունները, ընդհանրապես պետությունը որևէ կապ չունի, բայց դրանով էլի ժողովրդի խնդիրները չեն լուծվի: Պետք է մտածել, այնպիսի քայլեր անել, որ ինչ-որ ձևով լուծվեն ժողովրդի խնդիրները»:
ԱԺ նախկին նախագահը գտնում է, որ այս խնդրի կարգավորման շուրջ բոլորը պետք է մտածեն, այդ թվում նաև հասարակությունը. «Աշխատանքային շուկա կա, ճիշտ է, ցածր աշխատավարձով, բայց շուկան կա: Մարդիկ պետք է օգտվեն այդ շուկայից, որպեսզի հնարավորիս կարողանան հաղթել: Ովքեր աշխատում են՝ աշխատում են, ովքեր չեն ուզում ՝ չեն աշխատում»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02