Պետք է պայքար մղենք, իսկ պայքարը դաժան է, բայց նպատակն է տապալել ներկայիս բռնատիրությունը: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Երբ խոսում ենք թանկացումներից, ապա դրանք հետևանք են այս քաղաքական համակարգի, և եթե չենք փոխելու քաղաքական կառուցվածքը, ոչ մեկ դրա դեմը չի կարող առնել»,-ասաց նա և անդրադարձավ նաև պետական պարտքի, արտագաղթի խնդիրներին:
Նա նշեց, որ այս իրավիճակում պայթյունը դառնում է անխուսափելի. ցանկալի չէ, որ այդ պայթյունը տեղի ունենա, և իրենք պետք է կազմակերպած ձևով ներկայացնեն քաղաքական հայտ: Ինչ վերաբերում է «Ելք»-ի հրավիրած երթին «Երկիր Ծիրանի» կուսակցության մասնակցությանը, ապա Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կարևոր է քաղաքական օրակարգ հարուցելը և քաղաքական լուծումներ պահանջելը:
«Պետք է ոչ թե հետևանքի դեմ պայքարել, այլ համակարգի դեմ: Այս պարագայում քաղաքական օրակարգը ենթադրում է քաղաքական համալիր լուծում, այսինքն` այն համակարգը, որ ներկայումս գործում է, ոչ միայն լեգիտիմ չէ, այլ խորացնելու է հարցերը»,-ասաց նա և նշեց, որ «Ելք»-ի հրավիրած երթում քաղաքական օրակարգ չի տեսել։
Զարուհի Փոստանջյանը նշեց՝ նախագահ Սերժ Սարգսյանը և ընդդիմությունը չեն կարող խոսել նույն խնդրի մասին և ընդգծեց՝ ընդհանուր առմամբ ընդդիմության կեղծ միավորումներին դեմ է:
Խոսելով կուսակցության նախաձեռնած համազգային ընդվզման մասին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ շրջելու են Հայաստանի քաղաքներում, գյուղերում, դիտարկում են նաև Արցախը և Ջավախքը, իրազեկելու են քաղաքացիներին, ընդվզման կոչ են անելու:
Ըստ նրա՝ այն, որ սփյուռքում ապրող մեր քաղաքացիները, չլինելով Հայաստանում, արդեն պահանջում են ընտրելու իրավունք, սա արդեն ընդվզում է:
«Քաղաքացիները չպետք է համակերպվեն այս համակարգին, պետք է պահանջեն քաղաքական փոփոխություններ»,-ասաց նա:
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33