Հայաստանյան լրատվամիջոցների համար 2017 թվականը լարված և բարդ ժամանակահատված էր՝ պայմանավորված ՀՀ Ազգային ժողովի, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով։ Հունվարի 19-ին «Խոսքի ազատության զարգացման և լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» զեկույցի ներկայացմանը այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այսպիսի ժամանակաշրջաններում սովորաբար թեժանում է ներքաղաքական պայքարը, ինչը զուգորդվում է նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների ու տարատեսակ ճնշումների ավելացմամբ:
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ներառող շրջանում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 և խոչընդոտումների 6 դեպք։ Բուն ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու 8 դեպք։ Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գրանցվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ խոչընդոտումների 5 դեպք։ Լրագրողների իրավունքների եւս 3 խախտում (մեկ բռնություն եւ երկու խոչընդոտում) տեղի է ունեցել քվեարկությանը նախորդող քարոզարշավի ժամանակաշրջանում։
Հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպություններ, ԽԱՊԿ-ի նախաձեռնությամբ, հանդես են եկել հայտարարություններով՝ դատապարտելով ընտրությունները լուսաբանող ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բռնությունները և պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների, դրանց նախորդող քարոզարշավների ընթացքում արձանագրված բռնությունների ու խոչընդոտումների 29 դեպքից միայն 7-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, որոնցից 5-ը կարճվել է «հանցակազմի բացակայության» ձևական հիմնավորմամբ, և միայն 2-ն է հասել դատարան։
Ըստ զեկույցի՝ լրագրողների դեմ լայնածավալ բռնություններին վերաբերող երկու քրեական գործերի՝ 2015 թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan), 2016թ. հուլիսի 29- լույս 30-ին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններով հարուցված գործերի շրջանակներում ներկայացված մեղադրանքների քանակը (համապատասխանաբար՝ 4 և 9) վկայում է, որ ձեռնարկված միջոցները ամենևին համարժեք չեն այդ օրերին ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների ծավալներին։
Միջազգային ատյանները՝ Եվրոպական դատարանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ընդունել և գրանցել են #ElectricYerevan-ի գործով տուժող ճանաչված երեք լրագրողների (համապատասխանաբար՝ «Lragir.am»-ի թղթակից Թեհմինե Ենոքյանի, ինչպես նաեւ «iLur.am»-ի թղթակից Հակոբ Կարապետյանի ու ազատ ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանի) գանգատները՝ հիմնավոր համարելով նախաքննության անարդյունավետության վերաբերյալ նրանց փաստարկները։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն արդեն կոմունիկացրել է, այսինքն՝ շրջանառության մեջ է դրել երկու հայ լրագրողների բողոքները։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ուժ կիրառելու և մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստեր են գրանցվել նաև տարվա համեմատաբար հանդարտ ժամանակահատվածներում։ Ընդհանուր առմամբ 2017 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների դեմ տարատեսակ ճնշումների 113 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 62 խախտում։


17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33