Հայաստանը, ըստ ավանդական դասակարգումների, մասնակի ազատ է համարվում՝ ընդհանուր ազատությունների առումով, արդեն 2002 թ. սկսած անազատ է լրատվամիջոցների ոլորտում և մինչև վերջին զեկույցները համարվում էր ազատ առցանցի առումով, բայց վերջերս իրավիճակը փոխվել է, և մենք մասնակի ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկին ենք դասվում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Ֆրիդոմ Հաուզ»-ի զեկույցին:
««Ֆրիդոմ Հաուզ»-ը սովորաբար 3 հիմնական զեկույց է թողարկում, մեկը վերաբերում է ազատություններին՝ ընդհանրապես, մեկը լրատվամիջոցների ազատություններին, մեկն էլ առցանց ոլորտում ազատություններին: Այդ զեկույցների 3 հիմնական բաղադրիչներից առավել մեծ խախտում եղել է սպառողների իրավունքների ոլորտում: Դա հիմնականում պայմանավորված է այն բանով, որ արգելափակվել են որոշ առցանց ռեսուրսներ և հասանելի չեն եղել սպառողներին»,-ասել է նա։
Թեև, Բորիս Նավասարդյանի խոսքով՝ դա իրավիճակ չէր փոխի Հայաստանում. «Հայաստանում համակարգային խոչընդոտ չի եղել, բայց քաղաքական որոշակի իրավիճակներում, երբ ցանկալի չէ, որ տեղեկությունները արագ և անմիջապես տարածվեն, այդ արգելափակումները եղել են: Տեղյակ լինելով, թե ինչպես է մեզ մոտ կարգավորվում այդ առցանց տիրույթը՝ գիտեմ, որ այդ լծակներին իշխանությունը միշտ էլ տիրապետել է և կիրառում է այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է լինում»:
Երևանի մամուլի ակումբի նախագահի ձևակերպմամբ՝ քաղաքական ազատությունների մասով առաջընթաց կա: Նրա կարծիքով՝ ավելի բարձր են գնահատվել 2017 թ. խորհրդարանական ընտրությունները, քան նախորդ ընտրությունները: Այստեղ, իհարկե, գնահատվում է նաև ընտրություններին մասնակցելու կուսակցությունների հնարավորությունը: Այդ առումով համարվում է, որ քաղաքական գործիչների և քաղաքական կուսակցությունների համար մեծ սահմանափակումներ չկան, և դա արտացոլվում է նաև ընտրությունների արդյունքում. «Շատ այլ երկրների հետ համեմատելիս, որոնց հետ սովորաբար համեմատվում է Հայաստանը, մենք ունենք խորհրդարանում, այսպես ասենք, ընդդիմադիր կուսակցությունների ներկայություն, դա արտացոլվում է «Ֆրիդոմ Հաուզ»-ի զեկույցներում: Պետք է նկատի ունենալ, որ վերջին տարիներին աշխարհում վիճակը վատթարանում է, և այդ ֆոնին նույնիսկ որոշ բացասական երևույթներ Հայաստանում այդքան նկատելի չեն: Դա է նաև պայմանավորում որոշ դեպքերում իրավիճակին բավականին դրական արձագանքը»:
tert.am
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44