Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետաքրքրվեց, թե Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի հետ կապված ի վերջո ծրագիր, հաշվարկ երբ կլինի, և եթե կա կարող են այդ կառուցապատման աշխատանքները սկսել։
«Նախ և առաջ պետք է ֆիքսենք հետևյալ փաստը, որ առանց էներգետիկայի, տասը ամսվա տվյալներով Իրանի հետ ապրանքաշրջանառությունըկկազմի 62,5 մլն դոլար։ Մենք իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման ամենաչնչին աճը, 9-10 տոկոս, և մեր բոլոր իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ-շատ անելիքներ ունենք, այստեղ թռիչքային աճ ապահովելու շատ մեծ պոտենցիալ ունենք։ Ազատ տնտեսական գոտին մեզ հնարավություն է տալիս հույս ունենալ, որ դա կակտիվանա»,- ներկայացրեց վարչապետը։
Ինչ վերաբերում է երկաթգծին, կառավարության ղեկավարն ասաց, որ այն կկառուցվի, թե ոչ, շատ խիստ կապված է այն ֆինանսական և ապրանքային հոսքերից, որոնք որ հնարավոր են այդ ճանապարհով իրագործել. «Կարծում եմ, երկաթգիծը կառուցելն ինքնանպատակ չպետք է լինի, մանավանդ, որ այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը ծավալներից ելնելով կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չգա և այդ բիզնեսը ծախսափակ չլինի։ Մենք դրան կանդրանադռնանք այն ժամանակ, երբ որ ակտիվացնենք այդ շուկան և հասկանանք, որ որպես տրանզիտային երկիր կարող ենք շարժվել առաջ»։
Պատգամավորը Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցապատման աշխատանքներից, ինչին ի պատասխան նա ասաց. ««Մեղրի» ՀԷԿ-ի բանակցությունները բավականին երկար են, այս պահին ՀԷԿ-ի նկատմամբ մենք ունենք մասնավոր ներդրողների կողմից հետաքրքրություն, որ ինչպես միշտ բերում է նրան, որ մասնավոր կողմի ներդրում առաջանալու դեպքում իրանական կողմից առաջացել է նոր հետաքրքրություն»։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33