Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Եվրոպական ներդրումային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԼԴԿ խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2017թ. տարեվերջին ստորագրված պայմանագրի շրջանակում: Հիշեցնենք, որ 7 մլն վարկային ու 6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով և Երևանի քաղաքապետարանի 2 մլն եվրո համաֆինանսավորմամբ նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման և հիմնանորոգման, ինչպես նաև սեյսմիկ ամրացման աշխատանքներ: Արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազի արտանետվող CO2 գազը: Հարկ է նշել, որ Երևանի էներգաարդյունավետության ծրագրին զուգահեռ քաղաքապետարանի կողմից կիրականացվեն նաև հիմնանորոգման մյուս աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ժամանակացույցի, աշխատանքների կառավարման ու կազմակերպման, ինչպես նաև ծրագրում ներառվելիք շենքերի ցանկի, մրցույթների անցկացման և մշտադիտարկումների հետ կապված հարցեր:
Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանը վստահելի գործընկեր է միջազգային կազմակերպությունների համար.
«Ի դեպ, «Ֆիչ Ռեյթինգս» միջազգային վարկանիշային գործակալությունը 2017 թվականին վերանայել և բարձրացրել է Երևանի վարկանիշը «B+» մակարդակում՝ «Կայուն»-ից սահմանելով այն «Դրական», ինչը կարևոր ձեռքբերում է ինքնուրույն վարկային քաղաքականություն վարելու առաջին քայլերն անող համայնքի համար: Գործակալությունը տվյալ հանգամանքը դիտարկում է որպես Երևանի վարկունակության նշանակալի դրական փոփոխություն: Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնումը», – նշել է քաղաքապետի տեղակալը՝ հավելելով, որ Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը լիարժեքորեն համահունչ է Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրին, որով նախատեսվում է ամբողջությամբ հիմնանորոգել մանկապարտեզների շենքերը:
Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Ֆիլիպ Վանդերպուտն իր հերթին նշել է, որ Երևանն իսկապես կարևոր գործընկեր է ԵՆԲ-ի համար, իսկ էներգաարդյունավետության ծրագիրը՝ կարևոր քայլ քաղաքի համար:
Նշվել է նաև, որ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման նպատակով Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման և մասշտաբավորման» ծրագրով ՄԱԶԾ կողմից կտրամադրվի տեխնիկական օժանդակություն:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55