Վերջին շրջանում հանրային մեծ հնչեղություն ստացած Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման թեման կարծես որոշակիորեն հանգուցալուծում է ստացել: Այսօր պարզ է դառնում, որ շինարարության նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվել են:
Նախ նկատենք, որ Ջրպետկոմի այսօրվա տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք բերվածպայմանավորվածության համաձայն, նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք:
Նախագծի համաձայն՝ գետում նոր ջրառի հանգույց չի կառուցվի, այլ կօգտագործվեն գոյություն ունեցող պոմպակայանի ենթակառուցվածքները: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև ջրի բաշխման առցանց մոնիտորինգ, որը հասանելի կլինի հանրությանը:
Գյուղի ավագանին, փորձագիտական շրջանակները կարծես բավարարվում են ու գոհ են այս փոփոխություններից: Գյուղիցների մի որոշ մասը, սակայն պնդում են, որ սրանով ոչինչ չի փոխվելու: Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, արդեն իսկ երևում է, որ ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը բավականաչափ փոփոխվել է ու մեծամասամբ բավարարում է գյուղացիների այն դժգոհությունները, որոնք առկա էին հենց սկզբից:
Ամենակարևորը, որ պետք է նշել՝ այս փոփոխություններով հնարավորություն կստեղծվի խուսափել հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց:
Այսքանից հետո դժվար է հասկանալ, թե կոնկրետ ո՞րն է Գառնեցիների պահանջը, ինչի՞ են ձգտում հասնել և վերջապես ի՞նչ են ուզում: Նման ակտիվությունը կասկածելի է:
Տիգրանուհի Դավթյան
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34