Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հակադարձել է թուրքական «Աքշամ» պարբերականի կողմից հրապարակված տեղեկությանը, որում իշխանամետ լրատվամիջոցը հայ պատգամավորին մեղադրել էր Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը: «Ինչպես և նշվում էր հրապարակման մեջ՝ մենք՝ Թուրքիայի հայերս, երկար ժամանակ է սպասում ենք պատրիարքի ընտրությանը: Որպես պատգամավոր տարբեր նախաձեռնություններով եմ հանդես եկել խոչընդոտների հանդիպող ընտրական գործընթացն անհապաղ սկսելու, կարգ ու կանոնի համաձայն անցկացնելու նպատակով: Այս հարցով բազմիցս հանդիպել եմ կառավարության անդամների հետ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տարբեր առիթներով խնդիրն օրակարգ եմ բերել: Որպես հայ համայնքի ներկայացուցիչ պայքարել եմ հանուն նրա, որ ընտրություններ անցկացվեն, որի արդյունքում քվեարկությամբ հայտնի կդառնա մեր պատրիարքը: Սակայն, ի տարբերություն արված հրապարակման՝ մինչ օրս չեմ հայտարարել, թե պատրիարքի թեկնածուներից ում եմ աջակցում: Ինձ համար կարևոր է հասարակության կողմից հարգանքի արժանի ցանկացած թեկնածու, ով հավուր պատշաճի կկատարի իր պարտականությունները»,- հայտարարել է Փայլանը: Նա ընդգծել է, որ հայկական համայնքը քվեարկության արդյունքում կորոշի հաջորդ պատրիարքին: «Ժողովրդավարական համակարգերում ճգնաժամերը լուծվում են ժողովրդավարական ընտրության միջոցով: Հայկական համայնքը պետք է կենտրոնանա ընտրությունների անցկացման հարցի շուրջ, որի իրավունքն ունենք: Բոլորիս համար նպատակային պետք է լինի ուժեղ հայ համայնք ունենալը: Ես տարբեր հարթակներում շարունակելու եմ հասկացնել, որ դա բխում է նաև Թուրքիայի շահերից»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44