Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի անդամներն իրենց մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել տնտեսական մրցակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր խնդիրների և առաջնահերթ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմման վերաբերյալ Նախագահի մոտ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում` բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական շուկաների մշտադիտարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը: Անդրադարձ է եղել նաև վերջին տարիներին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44