ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը բարձրաձայնում է՝ առցանց վաճառքի է հանվել 9-րդ դարի խաչքար, որը, ըստ նրա, ավելի քան հավանական է, որ օրիգինալ է:
«Արտաքնապես ինքը հիշեցնում է 9-րդ դարի առաջին խաչքարերը, թեև նկարը հստակ չէ, բայց ես 90 տոկոսով վստահ եմ, որ օրիգինալ է: Պատահել են դեպքեր, երբ մարդիկ կրկնօրինակել են վաճառքի համար, դրա համար մանրամասներ չունեմ, և ուղղակի Մշակույթի նախարարության պաշտոնական էջում եմ տեղադրել, քանի որ նախարարությունը լծակներ ունի և կարող է հետաքրքրվել: Իրենք կարող են դիմել ոստիկանություն և պարզել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Պետրոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում որևէ մեկը իրավունք չունի նման տիպի մշակութային արժեքի վաճառքով զբաղվել: «Որևէ մեկը չի կարող ասել, որ ես սեփական խաչքար ունեմ, անկախ նրանից՝ տան հիմքո՞ւմ է գտնվել, բակում, թե տատի գերեզմանի վրա է դրված»,-ասաց նա:
Զանգահարեցինք հայտարարությունում նշված հեռախոսահամարով, որտեղից ասացին, թե կապ չունեն խաչքարի վաճառքի հետ և հավանաբար շփոթել ենք համարները:
Ավելի ուշ պարզվեց, որ կայքում հայտարարությունը հանվել է:
Մշակույթի նախարարությունից ասացին, որ զբաղվում են խնդրով և լիազորությունների շրջանակում համապատասխան քայլեր կձեռնարկեն, եթե հաստատվի, որ 9-րդ դարով թվագրվող խաչքարը իրոք վաճառվում է և ոչ թե պարզապես սխալ նկար է տեղադրված:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44