«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Պաշտպանության նախարարությունն այսօր տեղադրել է կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները:
Նախորդ տարվա վերջին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքով էապես սահմանափակվում է զորակոչից տարկետման իրավունքը: Դա պատճառ էր դարձել, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն այդ փոփոխության դեմ պայքար սկսեր, որի մեջ ներառված էին դասադուլներ, հացադուլներ: Տարկետման, ըստ էության, վերացումը նրանք համարում էին գիտությանն ուղղված հարված:
Իշխանությունը, որպես զիջման քայլ, խոստացել էր առանձնահատուկ օժտվածություն ունեցող ուսանողների համար սահմանել բացառություն, ինչը, սակայն, բողոքի ձայն հնչեցնող երիտասարդները համարել էին անչափելի: Խոսքը օժտվածության մասին էր:
Հրապարակված որոշման նախագծով մասնավորապես սահմանվում է.
ՀՀ կրթության եւ գիտության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ստեղծի գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով եւ հաստատելու է դրա կազմն ու աշխատակարգը:
Հանձնաժողովի կազմը լինելու է ոչ պակաս, քան 11 անդամ՝ այդ կազմում ներառելով ներկայացուցիչներ ՀՀ կրթության եւ գիտության ու ՀՀ պաշտպանության նախարարություններից, ինչպես նաեւ գիտության եւ կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետների: Հանձնաժողովի դրական եզրակացության եւ դրանց վերաբերյալ ստացված դիմումների ու կից փաստաթղթերի հիման վրա պետք է մշակվի կառավարության որոշման նախագիծ: Այսինքն՝ առանձին անձանց տարկետման իրավունքի տրամադրման կամ մերժման մասին վերջնական որոշումը կայացնելու է կառավարությունը:
Հրապարակված նախագի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության եւ կրթության բնագավառների զարգացման համար ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները: Այդ ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44