ARM | RUS |

Լույս է տեսել «Դե Ֆակտո» ամսագրի հերթական համարը

19.01.18 | 12:00

Աշխատանքային կարճ ժամանակահատված, բազում ձեռքբերումներ և հեռանկարային ծրագրերի իրականացում. ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել, սակայն ՀՀ Արարատի մարզը տարին ամփոփում է առաջատարի ցուցանիշներով, գրեթե բոլոր ուղղություններով՝ բերքատվություն, մթերումներ, ներդրումային ծրագրերի իրականացում, աշխատատեղերի ստեղծում, սեփական եկամուտների հավաքագրում և այլն, մարզում արձանագրված ցուցանիշները խոսուն են, ինչը, անշուշտ, հետևողական, նվիրված և սրտացավ աշխատանքի արդյունք է: Հաշվի առնելով Արամայիս Գրիգորյանի աշխատանքային բարձր արդյունավետությունը, նախաձեռնողականությունը և հանուն Արարատի մարզի զարգացման նպատակաուղղված գործելաոճը՝ «Դե Ֆակտո» ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա մարզպետ 2017»: Մարզում իրականացված աշխատանքների, կարևոր ձեռքբերումների, հեռանկարային ծրագրերի և դեռևս չլուծված խնդիրների մասին զրուցեցիք ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ:

Фото David Manukyan.- Պարո՛ն Գրիգորյան, նախ շնորհավորում ենք Ձեզ «Տարվա մարզպետ 2017» ճանաչվելու առթիվ և մաղթում պահպանել և զարգացնել այն ձեռքբերումները, որ ունեցել եք 2017թ. ընթացքում: Դուք 2017թ. փետրվարի 2-ից զբաղեցնում եք ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնը, և այս կարճ ժամանակահատվածում հասցրել եք բավականին մեծ աշխատանք կատարել մարզում: Ամփոփելով մինչև այսօր կատարված աշխատանքները` ինչպե՞ս կգնահատեք արձանագրված արդյունքները, և հետաքրքիր է, ինչպե՞ս է հաջողվել այդքան կարճ ժամանակահատվածում մարզում նման առաջընթաց ապահովել:

- Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար: Արարատի մարզն իմ ծննդավայրն է, որտեղ ես ծնվել, մեծացել եմ, աշխատել եմ տարբեր ոլորտներում, ունեցել եմ նաև մարզպետական աշխատանքի փորձառություն, այսինքն` մշտապես տեղյակ եմ եղել մարզի խնդիրների մասին, և ինձ համար անցումը ՀՀ Արարատի մարզպետի աշխատանքային պարտականություններին մեծ բարդություն չի ներկայացրել: Այս 6 և ավելի ամիսների ընթացքում ես փորձել եմ հնարավորինս խթանել մարզի առավել զարգացած ոլորտների առաջընթացը, ինչպես նաև զարգացման հիմքեր ստեղծել այն ոլորտների համար, որոնցում աշխուժացում չի նկատվում: Ներկայացնեմ մեր հաջողությունները: Համայնքների ավագանիների կողմից հաստատվել են համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերը: Կարճ ժամանակում առաջինը հանրապետությունում մեզ հաջողվեց մշակել և բոլոր համայնքների կողմից պատրաստել «Համայնքների էլեկտրոնային անձնագրեր»: Դա լավ հնարավորություն է ստեղծում ներկայացնելու Արարատի մարզի յուրաքանչյուր համայնք` իր ռեսուրսներով ու նկարագրով: Որևէ համայնքի մասին իրական պատկերացում կազմելու համար պետք է ընդամենը մուտք գործել մեր կայքէջ: Մյուս կարևոր ծրագիրը համայնքներին ուղղված ուղեցույցն էր, որի նպատակն էր պարզեցնել մարզպետարանի հետ ավագանիների և համայնքների ղեկավարների աշխատանքը: Ուղեցույցն իրենից ներկայացնում է գործողությունների մի փաթեթ, որում յուրաքանչյուր համայնքի ղեկավար կարող է գտնել անհրաժեշտ ինֆորմացիա իր աշխատանքը տեղում և մարզպետարանի հետ արդյունավետ կազմակերպելու համար: Այն մեծապես հեշտացնում է մեր աշխատանքը համայնքների հետ: Եվ պետք է ասեմ, շնորհիվ ուղեցույցերի` հաջողվել է նախորդ տարվա համեմատությամբ` 170

մլն. դրամի չափով ավելի սեփական եկամուտներ հավաքագրել: Նշեմ նաև, որ մեր կողմից ՀՀ կառավարությանն է ներկայացվել 14 ներդրումային ծրագիր, որոնցից կառավարության հավանությանն են արժանացել 2-ը` Վեդի

Фото David Manukyan.

քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման և Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնման ծրագրերը` ընդհանուր 857.5 մլն դրամ արժեքով: Վերջերս ՀՀ վարչապետն արտագնա նիստերի շրջանակում այցելեց նաև

Արարատի մարզ և տվեց ծրագրերի իրականացման վերաբերյալ համապատասխան հրահանգներ:

- Զարգացման ի՞նչ ցուցանիշեր են արձանագրվել մարզի գյուղատնտեսության ոլորտում:

- Կարծում եմ` գաղտնիք չէ, որ Արարատի մարզում գերակա ճյուղ է գյուղատնտեսությունը. մարզի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2016թ. կազմել է ՀՀ ընդհանուրի 14.5 տոկոսը: Իհարկե, դեռ վաղ է ամփոփել 2017թ. գյուղատնտեսական տարին, սակայն կարող եմ ներկայացնել մինչև այսօր արձանագրված ցուցանիշերը: Արտադրվել է 16596.1 տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, որից 12.100 տոննա ցորեն և մոտ 2.000 տոննա գարի, ինչպես նաև կարտոֆիլ` 21041.0 տոննա, բանջարեղեն` 192 606.4 տոննա, որից 80.900 տոննա լոլիկ, բոստանային մշակաբույսեր` 244828. տոննա: Կուտակվել է 119291.0 տոննա խոտ և ծղոտ: Տեխնիկական մշակաբույսերից արտադրվել է 138.0 տոննա /չոր զանգված/ ծխախոտ և 310.0 տոննա արևածաղիկ: Մարզում արտադրվել է 48830.3 տոննա պտուղ և հատապտուղ, որոնցից ծիրան` 22668.8 տոննա, դեղձ` 18106.8 տոննա: Վերջին տարիներին մարզում զարգանում է նաև չրագործությունը և այսօր ամենախոշոր ընկերությունը գտնվում է Սուրենավան համայնքում: Ուզում եմ առանձնացնել խաղողագործության ճյուղը, որը զարգացած է մարզում: Պետք է նշեմ, որ այս տարի առաջին անգամ մեզ հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ Պ. Սևակ, Երասխ, Արմաշ, Սուրենավան համայնքներում խաղողի մթերումը կազմակերպել մյուս համայնքներից 15 օր շուտ, որը նպաստեց, նախորդ տարիների համեմատ, բարձրացնել տվյալ տարածաշրջանի խաղողի որակը և քանակը, ու սահուն կերպով սկսել խաղողի բերքահավաքի ընթացքը: Մեզ ընդառաջ գնաց «Պռոշյանի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ն, ինչի համար շնորհակալ ենք տնօրինությանը, կարողացանք առողջ մթնոլորտում կազմակերպել ողջ գործընթացը, արժանանալ խաղողագործների գոհունակությանը: Այս որոշումը ձեռնտու էր նաև գործարանին, քանի որ խաղողի ավելի ուշ մթերման դեպքում բերքի որակը կընկներ: Մենք հետևում ենք մթերման գործընթացին, և եթե որևէ խնդիր է առաջանում, անմիջապես արձագանքում ենք, բանակցություններ վարում վերամշակողների հետ, որպեսզի խաղողի ողջ բերքը ամբողջությամբ մթերվի: Մարզում այսօրվա դրությամբ մթերվել է 6735 տոննա խաղող` 7 գործարանների կողմից, 1 կգ-ի ար ժեքը` 120-130 դրամ, իսկ սև խաղողի առանձին տեսակներ` մինչև 160-170 դրամ: Եղել են դեպքեր, որ ըստ խաղողի վիճակի` մթերվել է նաև 110 դրամով, բայց դրանք

շատ քիչ քանակություն են կազմում: Մենք հանդիպել ենք նաև խաղողագործների հետ, նրանք բոլորն էլ գոհունակություն են հայտնել մթերման գործընթացի հետ կապված:

Фото David Manukyan.

- Զարգացման ի՞նչ փուլում են ջերմոցային և սառնարանային տնտեսությունները:

- Գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերից մեկն ուղղված է մարզում ջերմոցային տնտեսությունների աճին ու զարգացմանը: Տեղեկացնեմ, որ մարզում գործող «Գրին Հաուս» կազմակերպությունն ունի 30 հա ջերմոցային տնտեսություն, որն այս տարի ընդլայնվել է ևս 5 հա-ով: Դրա արդյունքում ստեղծվել են հավելյալ աշխատատեղեր, ինչի կարիքը մենք շատ ունենք: Ջերմոցային տնտեսություններ են ավելացել նաև Սայաթ-Նովա, Ղուկասավան, Դարակերտ համայնքներում: Ընդհանուր առմամբ, մարզում ունենք 394 հա ջերմոցային տնտեսություն, որից 63,7 հա-ը` ժամանակակից տեխնոլոգիաներով: Կարծում եմ` տարեց տարի այս ոլորտն ավելի կզարգանա: Մեզ համար առաջնահերթություն է նաև սառնարանային տնտեսությունների զարգացումը, ինչը շահավետ է թե՛ բնակչության, թե՛ ֆերմերների, թե՛ վերամշակողների համար, քանի որ սառնարանային տնտեսությունները նույն ձևաչափով կատարում են խաղողի և այլ մրգերի մթերումներ: Մարզում գործում են թվով 1840 17.770 տոննա ընդհանուր տարողությամբ սառնարանային տնտեսություններ: Դա բավականին լուրջ թիվ է: Վերջերս, երբ զրուցում էինք սառնարանային տնտեսությունների սեփականատերերի հետ, նրանք նշեցին, որ սառնարանային տնտեսությունը գյուղատնտեսության ոլորտի լավագույն ճյուղերից է, որի շահութավետությունը բավականին բարձր է, իսկ եթե հնարավոր լինի նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը կամ անցնել արևային էներգիայի օգտագործման, ապա կարձանագրվի կրկնակի, եռակի շահույթ: Կարծում եմ` սա հնարավորություն է, որ կարելի է զարգացնել ողջ հանրապետության տարածքում:

- Արդյո՞ք մարզում կան ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող այգիներ, եթե այո, ապա որքա՞ն տարածք են դրանք զբաղեցնում:

Фото David Manukyan.

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ մարզում 80 հա հողատարածության վրա ունենք ժամանակակից տեխնոլոգիաներով հիմնված այգիներ, որոնցում իրականացվում է կաթիլային ոռոգում: Իսկ այս տարի Երասխում, որը սահմանամերձ համայնք է, 30 հա հողատարածության վրա տնկվում են ինտենսիվ այգիներ, որոնց տնկիները բերվել են Եվրոպայից: Ես հույս ունեմ, որ այս փորձը վարակիչ կլինի մեր մյուս ֆերմերների համար, և նրանք էլ կնախաձեռնեն նման այգիների ստեղծում:

- Սակավաջուր տարի էր, ի՞նչ հետևանքներ այն ունեցավ, և իրականացվելիք ի՞նչ ծրագրեր կան ոռոգման համակարգը բարելավելուն ուղղված:

- Չնայած սակավաջուր տարվա և երկարաժամկետ շոգ շրջանի, ջրի մատակարարման ուշացման հատուկենտ դեպքեր են գրանցվել, որոնք դրական լուծում են ստացել: Ոռոգման համակարգի կատարելագործման նպատակով մարզում կառուցվում է Վեդու` 90 մլն. եվրո արժողությամբ, 29 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարը: Այն կապահովի Արարատյան հարթավայրի ավելի քան 4.0 հազար հա հողատարածքների ոռոգումը, այդ թվում` 2.8 հազար հատարածքի մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգման եղանակով: Սա կենսական նշանակության ծրագիր է մեզ համար: Oգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տարածքի պատգամավոր Արայիկ Գրիգորյանին, ով բարձրաձայնեց Վեդու ջրամբարի կառուցման անհրաժեշտության խնդիրը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով դեռևս անցյալ տարի որոշում կայացրեց պարտադիր կերպով կառուցել Վեդիի ջրամբարը: Ջրամբարի կառուցման աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, և կարծում եմ` եթե այս տեմպերով շարունակվի, մենք ընդամենը 3 տարի հետո կունենանք նոր ջրամբար: Ուզում եմ նկատենք, որ ջրամբարի կառուցումից հետո մենք Սևանա լճի ջրային պաշարներից 29 մլն. խմ-ով պակաս ջուր կօգտագործենք: Նաև դրական տեղաշարժերից է այն, որ մեր ֆերմերներին հնարավորություն կտրվի օգտագործել անջրդի տարածքները` ոռոգման նպատակով օգտվելով Վեդիի ջրամբարից:

Фото David Manukyan.

- Իսկ գյուղտեխնիկայի ձեռքբերման առումով կա՞ համալրում:

- Այո՛, մարզում աշխատանքներ են տարվում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի թարմացման ուղղությամբ: Այժմ մարզում սարքին վիճակում առկա է 1040 տրակտոր, 33 հացահատիկահավաք կոմբայն, 21 կերահավաք կոմբայն: Գյուղատնտեսական

Фото David Manukyan.

տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով մարզ է ներկրվել ևս 6 միա վոր տրակտոր:


- Ուրիշ ի՞նչ ներդրումային ծրագիր է իրականացվել մարզում:

- 2018թ. մարզում կգործի տրիկոտաժի արտադրություն, ներդրողն արդեն ներկայացրել է, որ 1 մլրդ դրամի չափով ներդրում է կատարել Արտաշատի տարածաշրջանի Ոստան համայնքում: Արդյունքում զարկ կտրվի թեթև արդյունաբերության զարգացմանը, կստեղծվի մոտավորապես 350-400 աշխատատեղ, ինչը որոշակիորեն կլուծի մարզում առկա զբաղվածության խնդիրը: Ներդրողը ցանկություն է հայտնել հետագայում ընդլայնել արտադրությունը:

Фото David Manukyan.- Ինչպիսի՞ վիճակում են կրթօջախները, ի՞նչ առաջխաղացում կա կրթության ոլորտում:

- Մենք հաջողություններ ունենք նաև կրթության ոլորտում: Մասնավորապես` 2017-2018թթ. ուսումնական տարում մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ են հաճախում 32504 աշակերտներ, որն անցած ուսումնական տարվա համեմատ, ավել է 548-ով: Բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել 573 դիմորդներից 510-ը /89%-ը/: Շուրջ 18 հազար աշակերտներ /55.6%-ը/ ապահովված են անվճար դասագրքերով: Մարզային ենթակայության 107 հանրակրթական դպրոցների 14276 աշակերտներ և 23 նախակրթարանների 623 երեխաներ ստանում են դպրոցական սնունդ: Պետք է նշեմ, որ ՀՀ Արարատի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 550 մլն. դրամ, որից որոշակի մաս հատկացվել է դպրոցաշինության ծրագրերին, այդպիսի ծրագրեր են իրականացվել նաև Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրերի մեջ ներառված են նաև նախադպրոցական հաստատություններ: Սակայն ունենք նաև խնդիրներ: Մարզում դեռևս կան դպրոցներ, որոնք ունեն լիարժեք վերանորոգման, կարելի է ասել, վերակառուցման կարիք: Դրանց թվում են Բարձրաշենի դպրոցը և Մասիսի տարածաշրջանի որոշ դպրոցներ: Այդ խնդրի շուրջ մենք առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ՀՀ կառավարությանը միջոցներ տրամադրելու այդ աշխատանքներն իրականացնելու համար: Դա կլինի մեր տարածաշրջանում լավագույն ներդրումը, քանի որ մեզ մոտ տարեց տարի ավելանում է աշակերտների թիվը և գրանցվում է առաջադիմության աճ:

- Ի՞նչ վիճակում են մարզի առողջապահական հիմնարկները, արդյո՞ք մարզն ունի ժամանակակից բուժսպասարկման հնարավորություններ:

- Պետք է նշեմ, որ այսօր ամբողջությամբ հիմնանորոգված է «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, և այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում «Մասիսի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն», «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ներում: Բոլոր տնօրենների առջև խնդիր է դրված, որ կարողանան շատ ավելի բարձր մակարդակով հետևել մեր ժողովրդի առողջությանը, վերացնեն բոլոր տհաճ երևույթները, որ նախկինում առկա են եղել կենտրոններում: Կարծում եմ` կարճ ժամանակ անց արդյունքը տեսանելի կլինի: Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ այժմ իրականացվում են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները` 1550.0 մլն. դրամ արժեքով, իրականացվել է ընդհանուր ծավալի 64%-ը, որի ավարտը նախատեսված է 2018 թ-ին: Բժշկական կենտրոնը պետք է վերազինվի համապատասխան սարքավորումներով, բուժանձնակազմը նույնպես համալրված է լինելու լավագույն մասնագետներով:

Фото David Manukyan.

- Ճանապարհաշինական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել մարզում:

- ՀՀ Արարատի մարզն ընդգրկում է 103.6 կմ միջպետական նշանակության, 151.5 կմ հանրապետական նշանակության և 354.8 կմ մարզային (տեղական) նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: Մարզի 609.9 կմ ավտոճանապարհներից հիմնովին վերանորոգվել ու վերակառուցվել է 237.5 կմ-ը` 38.9%, որից`

- միջպետական նշանակության - 46.6 կմ` 45%, որից 19.6կմ հյուսիս-հարավ տրանշ 1 ծրագրի շրջանակում

- հանրապետական նշանակության - 89.4կմ` 59%

- մարզային (տեղական) նշանակության- 101.5 կմ` 28.6%

ՀՀ պետական բյուջեից Արարատի մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման համար հատկացվել է 46.905 մլն դրամ: Կատարվում է 194.4 կմ ճանապարհների ձմեռային պահպանման և 33.453 կմ ճանապարհների ամառային պահպանման աշխատանքներ: Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության 17% համաֆինանսավորման ՀՀ տրանսպորտի և կապի տեխնոլոգիաների նախարարության ԾԻԳ-ի պատվիրատվությամբ ճանապարհաշինության բնագավառում տարբեր ծրագրերով նախատեսվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով իրականացվող Երևան-Արտաշատ Տրանշ-3 հատվածի հիմնանորոգման ֆինանսական միջոցների խնայողության շրջանակներում թվով 6 ուղեցանցերի վերականգնման և 2 նորի կառուցման աշխատանքներ` 3800.0 միլիոն դրամ արժողությամբ: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի շրջանակներում, նախագծման փուլում են գտնվում ընդհանուր 6 կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ:

Фото David Manukyan.- Ինչպե՞ս իրականացվեց մարզում «Մաքուր Հայաստան» ծրագիրը:

- Այս տարվա գարնանը կյանքի կոչված «Մաքուր Հայաստան» ծրագրով Արարատի մարզում կատարվել է հսկայածավալ աշխատանք: Նախօրոք նախանշված 263 աղբակտորների գերակշիռ մասը վերացվել է հաշված օրերի ընթացքում: Առկա 33 հիմնական աղբավայրերից 14-ը փակվել է, աշխատանքներ են տարվում մնացած 19-ից առավել անհրաժեշտ մի քանիսը դարձնելու լիցենզավորված աղբավայրեր, մյուսները վերջնական վերացնելու ուղղությամբ: Պետք է շեշտեմ, որ Արարատի մարզն առաջինն էր, որին հաջողվեց լիարժեք իրականացնել մաքրության աշխատանքները: Մարզում գործում է աղբահանությամբ զբաղվող 9 կազմակերպություն, որոնցից «Մաքուր երկիր» ընկերությունը ընդլայնում է աշխատանքները` կնքելով պայմանագրեր արդեն շուրջ 30 համայնքների հետ: Բանակցություններ են վարվում նաև «Սանիթեք» ընկերությունը մարզի աղբահանության գործընթացին մասնակից դարձնելու ուղղությամբ հատկապես այն համայնքներում, որոնք առավել մոտ են մայրաքաղաքին:

- Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել մարզում` զբոսաշրջության զարգացումը խթանելուն ուղղված:


- Պետության կողմից հրատապ ծրագրերի համար մեզ տրամադրված գումարից մենք որոշակի հատկացումներ ենք կատարել զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացմանը: Դուք գիտեք, որ Արարատի մարզում մենք ունենք պատմամշակութային կենտրոններ` Հին Դվինը և Խոր Վիրապը, որոնք Արարատի մարզի այցեքարտն են: Եվ քանի որ պետությունը գնում է տուրիստական հոսքերի ավելացման, տուրիզմի զարգացման ճանապարհով, ապա կարծում եմ, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք, որ ասֆալտապատեցինք Հնաբերդի ճանապարհը, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան մաքուր ճանապարհով գնալ տեսնելու մեր պատմամշակութային արժեքները: Վերջերս ՀՀ մշակույթի նախարարի հետ այցելեցինք Հին Դվին, տեսանք, որ ճանապարհը, անցուղիներն արդեն կառուցված են, բայց դեռևս բավականին աշխատանք կա անելու` ուղղված Հին Դվինն ամբողջությամբ ներկայացնելուն, թե ինչպիսին է եղել այն նախկինում, ինչպիսին է այսօր: Կարծում եմ` պարոն Ամիրյանն արդեն հրահանգներ տվել է այդ աշխատանքների իրականացմանն ուղղված:


Фото David Manukyan.- Կցանկանայի փոքրիկ անդրադարձ կատարեիք Խոսրովի անտառի խնդրին:

- Բնականաբար, ինձ համար ցավալի է Խոսրովի անտառի հետ կատարված դեպքը, և ոչ միայն ինձ համար, այլ մարզի ողջ ազգաբնակչության համար, ովքեր այդ օրերին և՛ ֆինանսապես, և՛ ֆիզիկապես ներգրավված էին անտառի փրկման աշխատանքներին: Կարևորն այն է, որ անտառն ամբողջությամբ չվնասվեց, որոշակի հատվածներ կարողացանք պահպանել: Պետք է նշեմ, որ մեր բարերարներից մեկը ցանկություն է հայտնել 100 հազար ԱՄՆ դոլար ներդնել նոր անտառի հիմնման աշխատանքներն իրականացնելու համար: Մենք ներկայացրել ենք առաջարկություն մոտակա տարածքում նոր անտառ հիմնելու վերաբերյալ, եթե նախագիծը հավանության արժանանա և նոր անտառի հիմնման աշխատանքները սկսվեն, ապա կարծում եմ` այլ բարերարներ ևս ցանկություն կհայտնեն մասնակցություն ունենալու այս նախագծի իրականացմանը:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին

Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության...

17:23

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է գնել

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է...

17:08

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա» թիմում

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա»...

14:33

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա հարաբերությունները

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա...

14:02

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց»...

13:49

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է...

13:23

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է. Պեսկով

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է....

13:09

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների միջև

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների...

12:31

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում...

12:13

Հայաստանում 335 հազար մարդ անհուսալի վարկ ունի. աջակցության ծրագրով պետբյուջեից շուրջ 1 մլրդ է տրամադրվել

Հայաստանում 335 հազար մարդ անհուսալի վարկ ունի. աջակցության ծրագրով պետբյուջեից շուրջ 1 մլրդ է...

11:52

ՀԷՑ-ը ավել գումարներ է գանձել, սպառել են «X» գումար, գրել են՝ «Y», հավելագրումներ են եղել. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ը ավել գումարներ է գանձել, սպառել են «X» գումար, գրել են՝ «Y», հավելագրումներ են եղել....

11:49

Հավատարմությունս եմ բերում Ազգընտիր Հայրապետիս. Տեր Բենիամին

Հավատարմությունս եմ բերում Ազգընտիր Հայրապետիս. Տեր...

11:37

Արագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ում հրդեհ է բռնկվել

Արագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ում հրդեհ է...

11:13

ՄԻՊ-ը ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ

ՄԻՊ-ը ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի...

10:52

ԲԿ-ի բաժանմունքի վարիչից պահանջել են «5G» կայանքին միանալու համար լրացնել տվյալներ, հետո պարզվել է, որ նրանից հափշտակել են 5 մլն դրամ

ԲԿ-ի բաժանմունքի վարիչից պահանջել են «5G» կայանքին միանալու համար լրացնել տվյալներ, հետո պարզվել...

10:38

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:13

Արցախում պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ․ Աբրահամյան

Արցախում պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ...

09:52

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:35

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33