Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է այն նկատառումով, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կկարողանա երկխոսություն ձևավորել տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության և իշխանության միջև:
Նա այն կարծիքին է, որ Արմեն Սարգսյանն այն թեկնածուն է, ում օգտին կարող է քվեարկել ոչ միայն քաղաքական մեծամասնությունը, այլ նաև խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժեր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ալեքսանդր Մարկարովը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու իշխող Հանրապետական կուսակցության որոշմանը, նշեց, որ Արմեն Սարգսյանը համապատասխանում է այն պատկերացումներին, որ ձևավորվել էին Հանրապետական կուսակցության շրջանակներում այս պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, փոփոխության են ենթարկվում նախագահի լիազորությունները և ընտրության գործընթացն ու կարգը` պարզ է, որ կան ֆորմալ սահմանադրական պահանջներ, որոնք ներկայացված են նախագահի թեկնածուի համար, ինչպես նաև յուրաքանչյուր կուսակցություն ինքը ունի իր պատկերացումը, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի այն թեկնածուն, որին պատրաստվում է առաջադրել:
Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունը կարծում էր, որ այդպիսի թեկնածուն պետք է լինի հայտնի անձ քաղաքականության մեջ, սակայն միևնույն ժամանակ վեր լինի տարբեր նեղ քաղաքական շահերից, պետք է միջազգայնորեն հայտնի լինի և պետք է ունենա կառավարման փորձ:
Ելնելով այդպիսի դիրքորոշումից և նպատակասլացությունից` կատարվում էր պոտենցիալ թեկնածուների որոնումը, որոնք հետագայում կարող էին առաջադրվել տվյալ կուսակցության կողմից: Արմեն Սարգսյանը համապատասխանում է այն պատկերացումներին, որոնք ձևավորվել էին Հանրապետական կուսակցության պատկերացումներին այս պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ»,- ասաց քաղաքագետը:
Մարկարովի գնահատմամբ` ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է` ելնելով այն հանգամանքից, որ Արմեն Սարգսյանն անձ է, ով հայտնի է ՀՀ-ում քաղաքականության մեջ և միաժամանակ ընդունելի է ոչ միայն քաղաքական մեծամասնության կողմից, այլ նաև հանդես է գալու որպես թեկնածու, ում օգտին կարող են քվեարկել խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
«Դրա հետ զուգահեռ` նրան առաջադրում են որպես մարդ, ով ունի քաղաքականության մասնակցելու փորձ, անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորել երկխոսություն տարբեր քաղաքական ուժերի միջև, հանրության և իշխանության միջև, մարդ, ով կկարողանա իրականացնել ներկայացուցչական գործընթացները, ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանից դուրս»,- ընդգծեց Մարկարովը:
Քաղաքագետը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել,որպեսզի հանդիպումներ ունենա Հայաստանի քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության և հայկական սփյուռքի կառույցների հետ: Ալեքսանդր Մարկարովի խոսքով` սա ցույց է տալիս, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում իր պոտենցիալ առաջադրումը դիտարկում է ոչ միայն գործառույթ, որը իր մեջ ներառում է միայն ծառայություն Հայաստանի Հանրապետությանը, այլ գործառույթ, որը ներառում է Հայաստանը, Արցախն ու սփյուռքը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55