«Մեր այսօրվա պահանջն ու նպատակը շատ հստակ է՝ վերջ տալ Հայաստանի քաղաքացիների թշվառացման պրոցեսին»,- այսօր Ելք դաշինքի հանրահավաքում ասաց դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ իրենց քննադատում ու ասում են՝ թանկացումների դեմ են պայքարում, փոխանակ քաղաքական պահանջներ առաջադրեն:
«Բայց մի՞թե թանկացումները ընդամենը սոցիալական խնդիր են պարունակում: Ամենևին ոչ, որովհետև այս թանկացումները, այս հարկային բեռի ավելացումը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի ամուր են կանգնելու 10 հազար դրամանոց շղթաներով: Մեր քաղաքական խնդիրը, որը մենք հիմա ձևակերպում ենք, հետևյալն է՝ մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիներին դարձնել ՀՀ քաղաքական, տնտեսական կյանքի վճռական գործոն: Մենք ուզում ենք ասել, որ պատրաստ ենք Հայաստանի քաղաքացիներին առաջնորդել դեպի հաղթանակներ»,- ասաց Փաշինյանը:
Նա ասաց, որ քաղաքացիներից ընդամենն ակնկալում են բռնել ձեռքը, որը Ելքը պարզել է նրանց՝ ՀՀԿ ու Սերժ Սարգսյանի փորած հուսահատության փոսից դուրս գալու համար:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոց, պայքարի նոր փուլ սկսել:
Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ իրենց պահանջը նվազագունը նախկին ակցիզային հարկին ու եկամտահարկին վերադառնալն է:
«Ինչո՞ւ եմ ասում նվազագունը, որովհետև նախկինում ևս ՀՀ-ում հարկային բեռը բարձր է եղել: Բենզինի, գազի ու դիզվառելիքի թանկացմանը զուգահեռ նաև առաջին անհրաժեշտության մթերքն է թանկացել, բայց մարդկանց թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացրել: Այսինքն՝ մեզանից շարունակում են հավելյալ գումար հավաքել՝ չպայքարելով կոռուպցիայի ու ստվերի դեմ, չբարձրացնելով քաղաքացիների եկամուտները»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նրանք հայտարարեցին, որ այսօրվա երթի արդյունքում պետք է հարկերի դրույքաչափերի իջեցումը որպես հանրային պահանջ ձևակերպեն ու ներկայացնեն իշխող ուժին:
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03