Ֆինանսների նախարարություն կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հատարարել է, որ 2017 թվականի պետական բյուջեն գերակատարվել է, ինչը նշանակում է, որ ՊԵԿ-ը հավաքագրել է ավելի շատ գումար, քան՝ նախօրոք նախատեսված էր օրենքով։
Պետք է հատուկ ընդգծել, որ ՊԵԿ-ը նման հաջողություն է արձանագրել մի կողմից վերացնելով կանխավճարների ինստիտուտը, քչացնելով հարկային ստուգումները բիզնեսում, մյուս կողմից՝ սկզբունքային պայքար տանելով կոռուպցիոն ռիսկերի և ստվերի դեմ։ Սա նշանակում է, որ 2017 թվականի պետական բյուջեն Վարդան Հարությունյանի գլխավորած ՊԵԿ-ը կարողացել է գերակատարել, հիմնականում, ստվերը վերացնելու, սև փողերը սպիտակ դաշտ բերելու ճանապարհով, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ եթե ոչ ամբողջությամբ, ապա՝ մեծ մասամբ, կառավարությանը հաջողվել է ստվերը վերացնելու ճանապարհով բիզնեսի համար ստեղծել հավասար և հասկանալի հարկային դաշտ։
Երբ խոսում ենք Հայաստան ներդրումներ բերելու մասին՝ անչափ կարևոր է սպիտակ դաշտում աշխատող գործարար միջավայր ունենալը, ինչը Հայաստանում ներդրում կատարել ցանկացող ցանկացած գործարարի համար առաջնահերթություն է։ Եվ եթե հաշվի առնենք, որ 2018-ի պետական բյուջեն ավելի մեծ է, ապա պետք է ֆիքսվենք, որ վարչապետն ու ՊԵԿ ղեկավարը իրենց առջև խնդիր են դրել ընթացիկ տարում արմատապես և վերջնականապես վերացնել ստվերը, ամբողջապես սպիտակեցնել հարկային դաշտը և առանց բիզնեսին ճնշելու՝ օգտագործելով հարկային և մաքսային գործիքները, վերացնել հարկերից խուսափելու կամ մանիպուլյացիաների ճանապարհով քիչ հարկեր վճարելու մեխանիզմները, դրանով իսկ պարարտ հող ստեղծել Հայաստանում ներդրումներ կատարելու համար։
Այսօր վարչապետը հատուկ ընդգծեց, որ պետք է հանրությանը իրազեկել 2017-ի պետական բյուջեի գերակատարման մասին՝ ունենալով մեկ նպատակ, որպեսզի հանրությունն ու Հայաստանում ներդրումներ կատարել ցանկացողները կոնկրետ գործողություններով և թվերով համոզվեն, որ այլևս Հայաստանն ունի բիզնեսի համար բարենպաստ և հավասար հարկային դաշտ և այլևս Հայաստանում հարկ չվճարող, հարկերից խուսափող արտոնյալներ չկան։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55