ARM | RUS |

Հայաստանն օֆի՞ս է, թե՞ պետություն, որ նախագահը քաղաքական չլինի

19.01.18 | 20:14

Lragir.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, Սերժ Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանի 4-րդ նախագահը պետք է լինի անկուսակցական, քաղաքականությամբ զբաղված չլինի։ Արդյոք այս քայլով իշխանությունը չի ուզում նախագահի պաշտոնն ապաքաղաքականացնել:

Ինձ իսկապես զարմացրեց արված հայտարարությունը։ Օտար լեզուների իմացությունը լավ է, հանրաճանաչ լինելը լավ է, բայց թե ինչ է հասկանում պարոն Սերժ Սարգսյանը քաղաքականությամբ զբաղված չլինի ասելով, սա բավական աբսուրդային է։ Հայաստանում անգամ գյուղապետի պաշտոնը քաղաքական է, անգամ գյուղապետը պետք է հասկանա, թե ինչ է քաղաքականությունը։ Ցավալիորեն միշտ ներկայացվել է, որ գյուղապետը լավ մենեջեր է, հասանք նրան, որ անգամ վարչապետի մասին են նույնն ասում, որ երկրի վարչապետը պետք է լինի լավ մենեջեր, մինչդեռ վարչապետը ամենաառանցքային քաղաքական պաշտոններից մեկն է։ Էլ չասեմ, որ Ազգային ժողովն են ապաքաղաքականացրել և գործարարներ, և օլիգարխներ մտցնելով։ Արդյունքում բանը հասել է նրան, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է քաղաքական չլինի։ Այդ դեպքում Հայաստանում ի՞նչը պետք է քաղաքական լինի։ Հայաստանի Հանրապետությունն օֆի՞ս է, թե՞ պետություն։ Պետության կառավարումն իրականացնում են քաղաքական մարդիկ, քաղաքականությունից հասկացող մարդիկ։ Հետևաբար այդ առաջադրված պայմանը հակաքաղաքագիտական, հակաքաղաքական է, և այս առումով, Սերժ Սարգսյանի հայտարարությունից այն տողատակն է զգացվում, որ ուզում է ՀՀ նախագահը լինի մարդ, որը քաղաքական ամբիցիաներ չունենա։ Այսինքն երբևէ չհավակնի իրեն տեսնել այլ ավելի բարձր պաշտոններում։

Եթե խորհրդարանական կառավարման դեպքում փաստացի ուժի կենտրոնը դառնում է կառավարությունն ու վարչապետը, քիչ էր մնում նախագահական իր հաղորդագրության մեջ նշեր, որ այդ մարդը երբևիցե իր մտքի ծայրով չպետք է անցկացնի, որ ինքը կարող է վարչապետ լինել։ Սա, ճիշտն ասած, անհասկանալի է։ Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահը նաև կուսակցական պետք է լինի, որովհետև եթե ՀՀԿ-ն ընտրություններում «շահել է» իշխանություն ձևավորելու իրավունքը, ինչո՞ւ են մտածում, որ երկրի նախագահը պետք է անկուսակցական լինի։

Կարծիք կա, որ նպատակ կա վերահսկելի ինչ-որ մեկին պահել դաշտում, քանի որ որքան շատ լինեն ապաքաղաքական դեմքերը, այնքան հեշտ կլինի կառավարումը։

Բայց դա կտրում է քաղաքականության և իշխանության կապը։ Ապաքաղաքական մարդ դնել երկրի նախագահի պաշտոնում, Ազգային ժողովում կամ կառավարությունում, նշանակում է քաղաքական համակարգը կտրել իշխանությունից, ինչը անհնար ու անիմաստ է։ Այն տպավորությունն է, որ Սերժ Սարգսյանը մի կողմից ուզում է, որ այդ մարդն իր հեղինակությամբ համախմբող ֆունկցիա կատարի, այսինքն չլինի կոնկրետ որևէ կուսակցության անդամ, այլ այնպիսի մեկը, որն ինչ-որ չափով ընդունելի կլինի նաև մյուս քաղաքական ուժերի կողմից։ Մյուս կողմից, ուզում է, որ այդ մարդը որևէ քաղաքական ամբիցիա չունենա ու քաղաքականությամբ զբաղված չլինի։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ մարդը մինչև 2018 թվականի ապրիլը քաղաքականությամբ չի զբաղվել և հանկարծ 2018-ից հետո, լինելով շատ հանրահայտ թե երկրի ներսում, թե դրսում, տիրապետելով լեզուների, հանկարծ որոշելու է քաղաքականությամբ զբաղվել։ Սա միայն հեքիաթում կարող է պատահել, որ նա կարող է անթերի կառավարում իրականացնել կամ ներկայացնել երկիրը։

Ապրիլից առաջ Գագիկ Ծառուկյանը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության հետ կապված հայտարարում է, որ անփոխարինելիներ չկան։ Սերժ Սարգսյանն էլ է հայտարարում, որ ինքը դեռ չի կողմնորոշվել, սակայն ՀՀԿ-ում գրեթե բոլորը կողմնորոշված են։ Ձեր կարծիքով, այս հարցում ինտրիգ մնացե՞լ է, թե ոչ։

Սերժ Սարգսյանը փորձում է անորոշությունը պահպանել, բայց կարծեք թե այդքան էլ անորոշություն չէ։ Մենք մի առիթով ստեղծված իրավիճակը բնութագրեցինք որպես ավելի շատ մրցակցության պատրանք ի դեմս Կարեն Կարապետյանի, չհերքելով, որ նա կցանկանար մնալ վարչապետի պաշտոնում, բայց իրականում, ինչպես տեսնում ենք, բոլոր որոշումները մի անձ է կայացնում։ Ու որքան էլ այդ անձը դեռ չի հայտարարել իր պլանների ու մտադրությունների մասին, այնուամենայնիվ դրանից իրականությունը չի փոխվում ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Պարզապես, բոլորը գիտեն խաղի այդ կանոնը, որովհետև տեսեք, հեռացող նախագահը նույնիսկ առաջադրում է նոր նախագահի չափանիշներ, թե ով է լինելու, իսկ դա ոչ ոք չի էլ համարձակվել նշել, թե ով պետք է լինի, ինչ աչքերով, ինչ բոյով պետք է լինի, գանգուր մազերով, թե ճաղատ։ Հեռացող նախագահն իրեն թույլ է տալիս նշել, թե ինչ չափանիշների պետք է բավարարի նոր նախագահը։ Հիմա, քանի որ ապրիլը մոտենում է, որքան էլ բոլոր խաղացողները գիտեն, որ իրենք չեն որոշելու, թե ով որտեղ է լինելու, իրենք չեն էլ առարկելու Սերժ Սարգսյանի առաջադրած չափանիշներին ու որոշումներին, բոլոր դեպքերում փորձում են առեւտրի ինչ-որ դաշտ ստեղծել, որ իրենց ևս ինչ-որ բան պետք է տրվի ապրիլին։ Խաղը սրա մասին է։

Այդ խաղը կհանգեցնի՞ ինչ-որ ինտրիգների, թե՞ այս հարաբերական խաղաղ վիճակը կմնա։

Հաշվի առնելով Հայաստանի իշխանության ապաքաղաքական վիճակը, որը նոր բան չէ, չի կարելի, իհարկե, բացառել տարօրինակ կամ անսպասելի զարգացումներ, բայց նաև համենայնդեպս որոշակի ֆորս մաժորների կամ անկանխատեսելի զարգացումների հիմքեր այս պահին տեսանելի չեն։ Ֆորս մաժորները հենց դրա համար են, որ նախապես չեն ծրագրվում ու կանխատեսվում։ Բայց այս պահին, համենայնդեպս, որևէ նշան չկա, որ ընդդիմությունը կարող է խախտել ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի պլանները, կամ լուրջ հակակշիռ դառնալ։ Ոչ մի նշան չկա, որ հասարակությունը կարող է, այսպես ասած, անակնկալ մատուցել իր ինքնակազմակերպման, ընդվզման միջոցով։ Կարծեք թե բոլոր այն խմբերը, որոնք կարող էին միջադեպեր ստեղծել, ինչպես ասենք «Սասնա ծռերը», «ապահով» վայրերում են։ Այնպես որ, ինչ-որ արտառոց զարգացումների հիմքեր այս պահին տեսանելի չեն, և չենք կարող ասել, թե ինչը կարող է խախտել Սերժ Սարգսյանի պլանները։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44