«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ բոլորովին անսպասելիորեն կառավարությունը հունիսի 27-ին հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը:
Պայմանագիրն ԱԺ գլխադասային՝ արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է դեռեւս հունիսի 3-ին, սակայն թե հունիսի 6-ին սկսված հերթական քառօրյայում, թե 13-17-իը տեղի ունեցած ԱԺ արտահերթ նստաշրջաններում այն չքննարկվեց:
Երեկ մի ուշագրավ հրապարակում էր տեղի ունեցավ: «Հունիսի 21-23-ը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղական Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը»,-տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Հունիսի 22-ին ՊՆ պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել ՌԴ պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության եւ «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Նշվում է, որ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Սակայն չի նշվում, թե խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է:
Արդյոք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների այս այցը, հանդիպումները նշանակո՞ւմ են, թե արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանն ի վերջո կմատակարարի 200 մլն դոլար արժողությամբ զինտեխնիկան, որի վերաբերյալ փաստաթղթերը ՀՀ ԱԺ-ն մեկ տարի առաջ է վավերացրել, բայց այդպես էլ չի ստացել այդ զենքը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թեեւ չհաստատեց, բայց նաեւ չհերքեց, որ հանդիպումներն ու պայմանավորվածությունները վերաբերում են հենց այդ զինտեխնիկային, որի առաքումը ՌԴ-ն անհասկանալի պատճառներով հետաձգում է: «Չեմ կարող ասել, ՀՀ-ն ՌԴ-ի հետ զենքի ձեռքբերման երկարաժամկետ ծրագրեր ունի, իսկ այդ 200 մլն դոլարը դրամց մի մասն է»,-պատասխանեց նա:
Իսկ թե ՀՕՊ համաձայնագիրն այս արտահերթի օրակարգ ընդգրկելն ինչ կապ ունի ՊՆ պաշտոնյաների այս այցի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ՝ դժվար է ասել: Միգուցե դրական տեղաշարժ կա զենքի մատակարարման գործում, որ հայկական կողմն էլ իր հերթին շտապում է ընդունել համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանությունների ներկայացուցիչները չէին բացառում այդ կապը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01