Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի թեկնածուին՝ դիվանագետ Արմեն Սարգսյանին: Հաշվի առնելով, որ նոր օրենքների համաձայն՝ նախագահին ընտրելու է ոչ թե երկրի բնակչությունը, այլ խորհրդարանը, պարտվելու հնարավորություն Արմեն Սարգսյանը գրեթե չունի: Այդ մասին գրել է kommersant.ru-ն՝ նշելով, որ նա ունի արտերկրում լայն կապեր ունեցող արևմտամետ քաղաքական գործչի իմիջ:
«Արմեն Սարգսյանը Հայաստանում բավականին բարձր մակարդակի քաղաքական գործիչ է: Նա դիտարկվում էր որպես բարձր պաշտոնների համար ՀՀԿ-ի կադրային ռեզերվ դեռ շատ վաղուց: Նրա անունը նաև շրջանառվել է 2016 թվականին ապագա վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ՝ Կարեն Կարապետյանի անվան կողքին»,- թերթի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ ավելացնելով, որ խորհրդարանական հանրապետության պայմաններում նախագահի խնդիրը, նախևառաջ դիվանագիտական հարցերով զբաղվելն է:
«Հնարավոր է՝ ներկայիս նախագահը, կայացնելով այդ կադրային որոշումը, հաշվի է առել, որ Արմեն Սարգսյանը դա լավ կանի, որ նա բավականին հուսալի է իշխանության համար: Նա լավ կապեր ունի Մեծ Բրիտանիայում, և հնարավոր է՝ Հայաստանի ղեկավարության կողմից դա դիտարկվում է որպես առավելություն այն պայմաններում, երբ վարչապետը կապված է Ռուսաստանի հետ»,- հավելել է Հրանտ Միքայելյանը:
«Կպահպանի արդյոք ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնը նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո՝ հայտնի չէ, բայց փորձագետներն այդ սցենարը շատ հավանական են համարում»,- գրել է թերթը:
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը kommersant.ru-ի հետ զրույցում նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված գործառույթներից բացի, որոնք հիմնականում արարողակարգային են, ապագա նախագահը պետք է օգնի արտաքին տնտեսական և քաղաքական հարցերում, մասնավորապես՝ Հայաստան իր անձնական կապերով ներդրումներ գրավելու հարցում:
«Արմեն Սարգսյանի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա այն ոչ շատ հայ գործիչներից է, ով հնարավորություններ ունի ազդելու արտասահմանում այս կամ այն որոշումների վրա՝ հաշվի առնելով նրա կապերը, ներկայությունը ֆորմալ և ոչ ֆորմալ միջազգային կառույցներում»,- ասել է նա:
Փորձագետն Արմեն Սարգսյանին անվանել է արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն նշել է, որ նա Ռուսաստանի հետ նույնպես կապեր ունի, հատկապես՝ բիզնեսի շնորհիվ: Բացի այդ, քաղաքագետը հիշեցրել է, որ հայկական ԶԼՄ-ները բազմիցս գրել են Ղազախստանի նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի հետ Արմեն Սարգսյանի ընկերական հարաբերությունների մասին:
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44