24.02.2018 թ. ՄՀՀ Գրիգորի Լեպսի համերգային ծրագիրը «Ինչու՞ ես այդքան լուրջ»
«Ամենալավ օրը» /«Самый лучший день»/ հիթի կատարողը Երևան է վերադառնում իր նոր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» ծրագորվ և հրավիրում հանդիսատեսին հսկայածավալ շոուի: Ֆանտաստիկ նվեր համերգ, նվիրված երգչի ծննդյան 55-ամյակին: Տոնական ծրագրի հյուրերին սպասում է տպավորիչ, դիտարժան և անմոռանալի շոու` համեմված նորագույն մուլտիմեդիական տեխնոլոգիաներով: Համերգային ծրագրում ընդգրկված են աստղի լավագույն երգերը, որոնք նա գրել է ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում: Երգչի երկրպագուները քաջատեղյակ են, որ իր յուրաքանչյուր կոմպոզիցիա Լեպսը վերածում է իսկական ներկայացման, ուր կա` և՛ հրաշալի դրամատուրգիա, և՛ զարմանալի պատմություն, և՛ աննկարագրելի պաթոս: Երգերում, ունկնդրի առջև, բացահայտվում ու մերկանում են տղամարդու և կնոջ հարաբերությունների բոլոր նրբերանգները` սառը անտարբերությունից մինչև այրող կիրքը:
Այսօր դժվար է հավատալ, որ հարյուր հազարավոր երկրպագուների սիրելին բավականին երկար ու դժվարին փառքի ճանապարհ է ունեցել: Երգչի կարիերան սկսվեց հեռավոր 90-ին, երբ նա երգում էր Սոչիի ռեստորաններում: Նրա կատարողական տաղանդը բարձր գնահատեցին այդ պահին արդեն ճանաչված ռուսական էստրադայի հայտնի աստղեր և խորհուրդ տվեցին Լեպսին տեղափոխվել Մոսկվա: Խստապահանջ մայրաքաղաքը այնքան էլ բարյացակամ չդիմավորեց նրան, բայց երգիչը չհանձնվեց: Եվ շատ շուտով, թողարկելով հանրահայտ «Նատալի» հիթը, երգիչը վայելեց աննախադեպ հաջողություն:
Լեպսին սկսեցին հրավիրել հեղինակավոր երաժշտական փառատոնների և մրցույթների, ուր նա կատարում էր երգեր շանսոն ոճում: Նրա կյանքում հատուկ տեղ զբաղեցրեցին Վլադիմիր Վիսոցկու երգերը, որնք նա հաճախակի էր կատարում: Հանրաճանաչության նոր, շռնդալից ալիք էր սպասում նրան «Рюмка водки на столе» հիթի թողարկումից հետո: Երգը գլխավորում էր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ընդգրկված էր բոլոր հայտնի ռուսական ռադիոկայանների պարբերական երգացանկում: Դրան հաջորդեց ոչ պակաս հաջողված «Лабиринт», «Крыса-ревность», «Я тебя не люблю», «Водопадом» և այլ կոմպոզիցիաները:
Երգչի ստեղծագործական կյանքում նշանակալից դարձան նաև զուգերգերը` «Я тебе не верю» Իրինա Ալեգրովայի, «Она не твоя» Ստաս Պյեխայի, «Я уеду жить в Лондон» Տիմատիի, «Зеркала» Անի Լոռակի հետ: Այսօր Լեպսը ռուսական էստրադայի չանաճված մեգա-աստղ է: Նրա անկրկնելի կատարողական ոճը, երգերին հաղորդում է հատուկ արտահատչություն և դրայվ, թվում է թե բեմում երգիչն իսկական դրամա է վերապրում: Հենց դա էլ դարձնում է նրան այսչափ հանրաճանաչ: Նա կարողանում է ստեղծել յուրահատուկ մթնոլորտ, որը զգալու համար, ուղղակի, անհրաժեշտ է ներկա գտնվել Գրիգորի Լեպսի համերգին, լսել նրա ցնցող, խորը և հզոր ձայնը:
«Ինչու՞ ես այդքան լուրջ» ալբոմից հետո վերջնականապես կվերանան այն անիմաստ հարցերը. «ինչու՞ հարդ-ռոքային ձայնով նա շանսոն է երգում»: Գրիգորի Լեպսը յուրատեսակ և տարաբնույթ երաժշտական նախասիրությունների տեր է, ինչի շնորհիվ նա վաղուց դարձել է ինքն իրեն ժանր (որքան ուզում ես փնտրի նրան «русская эстрада» բաժնում): Ե՛վ այս սկավառակում, և՛ նախորդողներում, նա ձայնագրում է այն, ինչ իրեն է հետաքրքիր: Այնուամենայնիվ, կիսել նրա նախասիրությունները, օրինակ, ավելի ծանր փոփ երաժշտության հանդեպ, բոլորովին պարտադիր չէ: Վերցնենք, օրինակ` «Ինչու՞ ես այդքան լուրջ» երգը, որով սկսվում է նոր ալբոմը: Շատ հայրենասիրական տեքստը համեմված է հումորով, բայց ծիծաղելի չէ, իսկ մեղեդին կասկածելիորեն հիշեցնում է այն երգերը, որոնցով «Парк Горького» խումբը փորձում էր նվաճել արևմուտքը: Ըստ էության, «երաժշտական միջազգային սղոցարանը» Լեպսի մոտ այնքան էլ չի ստացվել: . «Самолёты, поезда, машины»` ձայնագրված Արտյոմ Լոիկի հետ, անհամեմատ հաջող է և հետաքրքիր: Բաց թողնելով ալբոմում ընդգրկված «ֆիլհարմոնիկ հարդ ռոքի» համարները, արժե առանձնացնել «Разбитая любовь» երգը, «Снега» և «Что ж ты натворила» բալադները, տարօրինակ, բայց հիշվող «Ты просто жжёшь» նվիրումը Էլթոնին, գրոտեսկային «Мафия не умирает», Մակս Ֆադեեվի հետ զուգերգը «Орлы или вороны» և հանդիսավոր ու մագնիսական «Аминь» երգը: Եվ, իհարկե, «Терминатор» երգը Լեպսը կատարել է ոչ պակաս վառ, քան Շնուրովը:
#«Ինչու՞ ես այդքան լուրջ»: Նվիրիր հարազատներին ու սիրելիներին 2018 թվականի լավագույն օրը:
Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը կարելի է գնել Մոսկվայում` արտիստի պաշտոնական կայքէջում, մեկ քլիքով` https://leps_erevan.ticketscloud.org/. Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը` առանց սպասարկման վարձի, վաճառվում են Երեւանի բոլոր տոմսարկղերում, առանց հավելավճարի և առաքվում են անվճար www.ticketmarket.am +374 93 102 102, ինչպես նաև հասանելի է Գրիգորի Լեպսի համերգի էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման տարբերակը: Սիրված կոմպոզիցիաները լսելու և անհավանական էներգիայի լիցքեր ու անմոռանալի էմոցիաներ ստանալու համար հարկավոր է շտապել և ձեռք բերել Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33