ARM | RUS |

Մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության, անասնապահության ոլորտում. Կարեն Կարապետյան

20.01.18 | 15:54

Վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ 2017 թ. ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են եղել սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործության անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը: ՍԱՊԾ-ն նախաձեռնել և փուլային հաջորդականությամբ սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք անհրաժեշտ էին Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի արդյունավետ գործունեության ապահովման համար: Դրանք են՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցումը, տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումը, թվայնացումը և տեղեկատվական բազաների ձևավորումը, սահմանային հսկողության գործընթացների պարզեցումն ու հստակեցումը, լաբորատոր կարողությունների զարգացումը, ռիսկերի գնահատման մոդելի մշակումը և փուլային ներդրումը, ռեյթինգավորման համակարգի մշակումն ու ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրումը, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը և մոնիթորինգային ծրագրերի իրականացումը:
Մինչ ծրագրերի կատարմանն անդրադառնալը՝ ՍԱՊԾ պետը վարչապետին ներկայացրել է 2017 թ. վերահսկողության արդյունքները և ցուցանիշները. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, կայուն անասնահամաճարակային վիճակ է եղել, կարանտին վնասակար օրգանիզմների նոր օջախներ չեն հայտնաբերվել: Ծառայությունը ձևավորել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար. 16 անգամ աճել է ՍԱՊԾ տեղեկատվական բազայում գրանցված սննդի շղթայի օպերատորների թիվը՝ 855-ից (2016 թ.) հասնելով 13794-ի (2017 թ.), 3 անգամ ավելացել է թեժ գծով ստացված բողոքների քանակը: Իրականացվել է ավելի քան 1300 պետական վերահսկողական միջոցառում՝ 717 ստուգում, 608 դիտարկում և 84 մշտադիտարկում, որոնց արդյունքում, ՍԱՊԾ պետի խոսքով, արձանագրվել են շոշափելի բարեփոխումներ վերահսկողություն անցած թիրախային ոլորտներում և արտադրություններում: Ընդ որում, պետական վերահսկողությունն իրականացվել է հետևյալ մոտեցմամբ՝ խորհրդատվություն, ժամանակի տրամադրում իրավիճակը շտկելու համար, հետո միայն՝ վարչական պատասխանատվության կիրառում:
Անցնելով ծրագրերի արդյունքների ներկայացմանը՝ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցման ծրագրի շրջանակում գնահատվել է անհրաժեշտ սպանդանոցների քանակը և առանձնացվել է չորս տիպ: Իրականացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակում այսօր առկա է 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը, կառուցման փուլում է 21-ը: Բացի այդ, 30-40 անհատ նոր սպանդանոց կառուցելու ցանկություն է հայտնել, արդյունքում ակնկալվում է ունենալ 71 սպանդանոց: Սպանդանոցային մորթին զուգահեռ խստացվել է վերահսկողությունը մսի շուկայում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժասանիտարական փորձաքննության նկատմամբ:
Սահմանվել է սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը, սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և ժամանակացույցը, ըստ որի՝ իրականացվում է տրանսպորտային միջոցների փուլային անձնագրավորում: ՍԱՊԾ-ն տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումն սկսել է 2017թ. օգոստոսի 1-ից, Երևանում և մարզերում սանիտարական անձնագիր է տրամադրվել 569 հաց-հացաբուլկեղեն և 124 միս-մսամթերք տեղափոխող փոխադրամիջոցներին:
Թվայնացման և տեղեկատվական բազաների ձևավորման առումով իրականացվել է ՀՀ արտաքին առևտրի «մեկ պատուհանի» ներդրում, սանիտարական անձնագրերի էլեկտրոնային հաշվառում, վերահսկողության էլեկտրոնային հաշվառում, սննդի շղթայի օպերատորների էլեկտրոնային գրանցում, ներմուծվող բեռների ռիսկայնության ավտոմատացված հաշվարկող համակարգի ներդրում, սպանդանոցային ծագման մթերքների սերտիֆիկատների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում և այլն: Ծառայության էլեկտրոնային կառավարման միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները կշարունակվեն նաև 2018 թվականին: Կարևորելով ծառայությունում թվայնացման գործընթացի շարունակական իրականացումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Երբ ստուգումների քանակը շատանում է, որոնք իրականացվում են «խորհրդատվություն, ժամանակ, հետո՝ վարչական միջոցառումներ» շղթայի տրամաբանությամբ, եթե տեղեկատվական բազան ստեղծեք, վիճակագրությունն ունենաք և հետո դասակարգեք բիզնես շղթայի մասնակիցներին, հստակ իմանալու եք՝ ում է պետք տարին մեկ անգամ ստուգել, ում՝ 2 ամիսը մեկ անգամ, ում կարելի է 2 տարին մեկ անգամ ստուգել, որովհետև օրինապահ է: Այդ վիճակագրությունը, յուրաքանչյուրի համար առանձին պատմություն ունենալը չափազանց կարևոր աշխատանք է: Ու նաև պետք է հասկանալ, թե թվային սննդանվտանգության համակարգը ներմուծելով, որքանո՞վ է հեշտացել բիզնեսի կյանքը, որքանո՞վ է կրճատվել շփումը: Այդ դիտարկումները ռեգուլյար պետք է լինեն»:
Զեկուցվել է, որ սահմանային հսկողության գործընթանցերի պարզեցման և հստակեցման շրջանակում իրականացվել են համակարգված ու կենտրոնացված ծառայություններ, կրճատվել են ծառայությունների մատուցման ժամկետները, նվազեցվել է վարչարարությունը: ՀՀ մաքսային կետերում «մեկ պատուհան» սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունն էապես պարզեցվել է, ինչպես նաև մշակվել են «Վերին Լարս» անցակետով պարզեցված ընթացակարգով և վարչարարությամբ արտահանման արդյունավետ մեխանիզմներ:
Սննդամթերքի անվտանգության լաբորատորիան ավարտել է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացը և այժմ ՀՀ պետական միակ միջազգային հավատարմագրված լաբորատորիան է, ինչը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ում գործող կազմակերպություններին լաբորատորիայի եզրակացության հիման վրա ապրանքներ արտահանել ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլև դեպի արտաքին այլ շուկաներ: Գործարկվել է Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիան, ինչպես նաև անասնաբուժական նոր լաբորատորիան, վերանորոգվել են մարզային 7 կենտրոններ:
Մշակվել է ռիսկերի գնահատման մոդելի՝ ՀՀ-ում ներդրման հայեցակարգային փաստաթուղթը, ՄԱԿ ՊԳԿ-ի աջակցությամբ նախաձեռնվել է ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում ՀՀ կարողությունները գնահատելու գործընթացը: Մշակվել են հանրապետությունում կենդանիների համարակալման, նույնականացման և գրանցման ծրագիրը և սննդամթերքի դասակարգման ու սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման հայեցակարգը: Աշխատանք է տարվում սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրման, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: 2018 թ. նախատեսվում է լայնածավալ մոնիթորինգային ծրագրերի իրականացնել կենդանիների վարակիչ 2 հիվանդությունների անասնաբուժական հսկողության, կենդանական և բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ոլորտներում:
ՍԱՊԾ պետը նշել է, որ հաշվետու տարում իրականացված ծրագրերն ու միջոցառումները շարունակվելու են նաև 2018 թվականին:
Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2018 թ. գործունեության առաջնահերթություններին, հանձնարարել է հետևողական աշխատել թե´ ներքին, թե´ արտաքին շուկայում սննդամթերքի անվտանգության ոլորտում արդյունքներ արձանագրելու համար: «Փորձեք հետազոտել, թե ինչ ազդակներ է պետք ուղարկել աշխարհին և ինչ ձևով են իրենք մշտադիտարկում անում և հրապարակում, որպեսզի երկրի ծագման նկատմամբ վստահություն լինի: Մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության, անասնապահության ոլորտում: Ձեր ծառայությունը չափազանց կարևոր է, որպեսզի բիզնեսը չխեղդենք: Եվ բացի նրանից, որ մենք իրականում պարտավոր ենք մեր քաղաքացիներին ձեր աշխատանքով երաշխավորել, որ եթե իրենք, օրինակ, թթվասեր են գնում կամ մեկ այլ բան, հավատացած լինեն, որ ծառայություն կա, որ իրենց շահերը պաշտպանում է, և բիզնեսը գերշահույթ կամ այլ շահույթ ստանալու համար չի խախտում այդ նորմերը: Բայց բացի դրանից, չափազանց կարևոր գործառույթ է, որ դուք բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծեք, որ կարողանա շուկաներ մտնել», - նշել է կառավարության ղեկավարը:


Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ...

15:25

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է...

15:15

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

15:02

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի...

14:04

Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարում են՝ հակառակ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ Ստեփան Ասատրյանին ու Արամայիս Թախմազյանին չեն ճանաչելու հոգևոր հովիվներ

Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարում են՝ հակառակ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ Ստեփան...

13:46

Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր

Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9...

13:25

«Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրե՛ք...», «չափերդ ճանաչի». ԱԺ-ում կրքերը թեժացան

«Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրե՛ք...», «չափերդ ճանաչի». ԱԺ-ում կրքերը...

13:04

FIA ավտոմոբիլային սպորտի և շարժունակության բարձրաստիճան պատվիրակությունն ամփոփեց իր կարևոր այցը Հայաստան

FIA ավտոմոբիլային սպորտի և շարժունակության բարձրաստիճան պատվիրակությունն ամփոփեց իր կարևոր այցը...

11:04

Դատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ

Դատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2...

10:27

Իրանի դեմ մարտական գործողությունները կտևեն չորս շաբաթ․ Թրափ

Իրանի դեմ մարտական գործողությունները կտևեն չորս շաբաթ․...

10:03

Ձյուն ու մերկասառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին

Ձյուն ու մերկասառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին

09:35

Ավտոմեքենան շրջվել է․ զոհ ու վիրավորներ կան

Ավտոմեքենան շրջվել է․ զոհ ու վիրավորներ կան

09:03

Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի համար. Զաքարյան

Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի...

13:03

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների անունները

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների...

12:28

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են չեղարկվել

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են...

12:02

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

10:36

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

10:02

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44