ARM | RUS |

Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների զարգացումը ստացավ ավելի նոր, դինամիկ ընթացք. ՀՀ-ում Չեխիայի դեսպան

22.01.18 | 10:45

Հայաստանն ու Չեխիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հայ-չեխական հարաբերությունների, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանի և Եվրամիության միջև նախորդ տարի կնքված համաձայնագրի դերի և այլ հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկայի հետ:

-Պրն դեսպան, համագործակցության 25 տարի… Հետադարձ հայացք գցելով այդ տարիներին՝ ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք: Ի՞նչ ունենք այժմ հայ-չեխական հարաբերություններում:

-Այս տարի մենք նշում ենք Հայաստանի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Երկու նոր պետությունների միջև հարաբերությունների քառորդ դար, քանի որ Չեխիայի Հանրապետությունը ստեղծվեց 1993 թվականի հունվարի 1-ին Չեխոսլովակիայի խաղաղ տարանջատման, իսկ Հայաստանը դրանից կարճ ժամանակ առաջ Խորհրդային Միության փլուզման արդյունքում: Մենք սկսեցինք զրոյից, քանի որ բավականին երկար ժամանակ մեր հարաբերությունները ֆորմալ էին, սահմանափակվում էին ոչ հաճախակի քաղաքական շփումներով և համեստ առևտրաշրջանառությամբ: Պատկերը փոխվեց Արևելյան գործընկերության շնորհիվ: ԵՄ լայնածավալ այս ծրագիրը՝ ուղղված կապերի ամրապնդմանը Արևելյան Եվրոպայի 6 գործընկերների հետ, դարձավ առաջնահերթություն Չեխիայի արտաքին քաղաքականության համար և առաջնահերթություններից մեկը Հայաստանի կառավարության համար, այն օգնեց զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Չեխիայի միջև: 2011 և 2012 թվականներին Հայաստանը և Չեխիան համապատասխանաբար հիմնեցին դեսպանատներ գործընկեր երկրի մայրաքաղաքում, և հարաբերությունների զարգացումը ստացավ ավելի նոր, դինամիկ ընթացք: Քաղաքական կապերը այժմ ամենաբարձր մակարդակն ունեն՝ գործադիր և օրենսդիր ուժերի միջև բազմաթիվ շփումներով։ Տնտեսական համագործակցությունը 2013 թվականի որոշակի դանդաղեցումից հետո վերադարձել է աճման կետին: Մենք որևէ չլուծված խնդիր չունենք: Մենք բազմակողմանի համագործակցություն ենք իրականացնում կրթության, առողջապահության, տարածաշրջանային զարգացման ոլորտներում, փորձում ենք աջակցել քաղաքացիական հասարակությանը և Կառավարությանը՝ Հայաստանը ժողովրդավար և ծաղկուն երկիր դարձնելու գործում:

-Նշեցիք, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը զարգանում է: Խնդրում եմ, դա ներկայացնել թվերով: Երկու երկրների տնտեսական ներուժն, արդյոք, բավարար չափով օգտագործվո՞ւմ է:

-Տնտեսական համագործակցության զարգացումը մի շարք ներքին և արտաքին գործոններով է պայմանավորված: Մեր առևտրաշրջանառության որոշակի դանդաղեցումից, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո երկու երկրների զուգահեռ ուղղություններով արտահանումը արագ աճեց: Չեխիայի վիճակագրական գրասենյակի տվյալների հիման վրա՝ 2017 թվականի առաջին 11 ամսում Չեխիայից Հայաստան արտահանման ծավալը կազմել է 34.4 մլն դոլար (94 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ), հակառակ ուղղությամբ, այսինքն՝ Հայաստանից Չեխիա՝ 3.2 մլն դոլար (11 տոկոսի աճ): Մենք ականատեսն ենք լինում դրական փոփոխության երկկողմ առևտրի ընդհանուր կառուցվածքում, քանի որ Հայաստանը ներկրում է Չեխիայից ավելի քիչ սպառողական և ավելի շատ տեխնոլոգիական, կապիտալ ապրանքներ, որոնք կարևոր են ազգային տնտեսության և երկրի արտահանման կարողությունների հետագա զարգացման համար: Նաև Հայաստանն է փոխել դեպի Չեխիա արտահանման կառուցվածքը, նախկինում մեծապես հանքանյութերի արտահանումից դեպի գյուղատնտեսական արտադրանք, սնունդ և խմիչք՝ գինի, կոնյակ, տեքստիլ արտադրանք: Հանքանյութերը մնում են արտահանման կարևոր տարր, սակայն արդեն ավելի փոքր ծավալներով: Մենք խրախուսում ենք հայ ձեռնարկատերերին արտահանել մեր երկիր և օգտագործել դրա համար բոլոր ցանկալի նախադրյալները, ինչպիսիք են GSP+ համակարգը, արտահանման առաջխաղացմանն ուղղված երկու երկրների կառավարությունների քաղաքականությունը և մեծաթիվ բիզնես-հարթակները:

-Տնտեսական ոլորտում համագործակցությունն առավել ակտիվացնելու համար ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում: Գործարարների համար ներդրումների հարցում ի՞նչ խնդիրներ կան, ըստ Ձեզ:

-Ինչպես նշեցի, տնտեսական համագործակցության զարգացումն արտացոլում է երկու երկրներում տիրող իրավիճակը: Չեխիայում մենք ականատեսն ենք լինում տնտեսության կայուն աճի, և դա պետք է դիտարկվի որպես հնարավորություն հայ արտահանողների համար: Հայաստանում մի շարք ոլորտներում կարող ենք արձանագրել արտադրության աճ. մենք գնահատում ենք դա որպես հնարավորություն մատակարարելու, օրինակ, քաղաքային և միջքաղաքային ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինժեներական լուծումներ էներգետիկայի ոլորտում և ավելի քիչ ծավալով սպառողական ապրանքներ՝ կապված բնակչության գնողունակության աճի հետ: Ինչ վերաբերում է ներդրումներին, ես հասկանում եմ, որ չեխ գործարարները դեռ բավականին զգուշավոր կերպով ուսումնասիրում են երկրի իրավիճակը, սպասում են ԵՄ և Հայաստանի միջև վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ազդեցությանը: Դեռ շատ աշխատանք կա առջևում, և ես հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը հաջողություն կունենա օտարերկրացի ներդրողների համար պայմանների բարելավման և նոր բիզնեսների համար երկիրը ավելի գրավիչ դարձնելու գործում:

-Երկրի տնտեսության զարգացման համար ոչ պակաս կարևոր ճյուղերից է նաև զբոսաշրջությունը: Հայաստանում այս ուղղությամբ աշխատանքները, կարծես, նոր թափ են ստացել: Այս ուղղությամբ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Հայ զբոսաշրջիկների հոսքը Չեխիա բավականին կայուն է: Պրահան զբոսաշրջային ամենահայտնի և հիմնական ուղղություններից է, մարդիկ սիրում են Կարլովի Վարին, սակայն երկրի մյուս հատվածները մնում են ստվերում: Մենք փորձում ենք զբոսաշրջիկներին ներկայացնել հենց դա: Ինչ վերաբերում է հակառակ ուղղությանը, մենք այստեղ ևս կառուցվածքային փոփոխություն ենք տեսնում, քանի որ ավանդաբար հիմնականում երիտասարդներն են այստեղ գալիս, արշավների սիրահարներն են այցելում Հայաստան, բայց նրանք շատ ներդրում չեն ունենում Հայաստանի տնտեսության մեջ, քանի որ նրանք շատ գումար չեն ծախսում, չեն մնում բարձրակարգ հյուրանոցներում և այլն: Արդեն իսկ դրական քայլ է, որ Չեխիայի զբոսաշրջային ընկերություններն իրենց փաթեթներում ներառում են նաև Հայաստանը: Նրանց հիմնական ուղղությունը, բացի Երևանից, նաև Տաթևի վանքն է, Սևանա լիճը և այլն:

-Իսկ Դուք, բացի Երևանից, Հայաստանի ո՞ր մասում եք եղել:

-Ամենուր. Իհարկե, ինձ չեմ կարող համեմատել Ռոբին Բյոնիշի հետ, ով Չեխիայի խորհրդարանի նախկին պատգամավորներից է եղել, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախկին ղեկավարը, մի մարդ, ով հեղինակել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Նա տարեկան մի քանի անգամ լինում է Հայաստանում, այցելում է տարբեր վայրեր, լուսանկարներ է անում: Եվ նա հեղինակել է մի հրաշալի գիրք Հայաստանի մասին, նկարներին կից այդ վայրերի նկարագրությունն ու պատմությունն է զետեղված չեխերեն և անգլերեն: Ես կարծում եմ, որ այն Հայաստանի մասին լավագույն գրքերից է:

-Պրն դեսպան, 2017 թվականին Հայաստանի համար նշանակալից իրադարձություն էր Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը: Նշեցիք, որ չեխ գործարարները սպասում են, թե ի՞նչ ազդեցություն այն կունենա երկրի տնտեսության վրա: Դուք ի՞նչ եք ակնկալում այս համաձայնագրից, ինչպե՞ս այն կանդրադառնա Հայաստան-Եվրամիություն և կոնկրետ հայ–չեխական հարաբերությունների վրա:

-ԵՄ-Հայաստան հարաբերություններում իսկապես հաջողված իրադարձություններից է այս համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև դրա իրականացումը նոր և շատ կարևոր ազդակ է ոչ միայն մեր հարաբերությունների, այլև հենց Հայաստանում մի շարք ոլորտների զարգացման համար: Ես արդեն խոսեցի ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև կապի և դրա դրական ազդեցության, Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների մասին: Չեխական ընկերությունները և նրանց հայ գործընկերները կշահեն Հայաստանում փոփոխվող առևտրային և ներդրումային միջավայրից և ոչ միայն: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանին կդարձնի ավելի ժողովրդավար, գրավիչ և ավելի մոտ երկիր:

-Էստոնիան առաջին երկիրն էր, որը վավերացրեց համաձայնագիրը: Ի՞նչ իրավիճակ է Չեխիայի Հանրապետությունում: Ե՞րբ կարելի է սպասել վավերացմանը:

-Վավերացման գործընթացը Չեխիայում կարող է պահանջել որոշակի ժամանակ՝ կապված ներքին քաղաքական զարգացումների հետ: Հավանաբար, տեղյակ եք, որ Չեխիայի կառավարությունը օրերս հրաժարական է տվել: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ համաձայնագիրը շուտափույթ կերպով կվավերացվի: Եվ հույս ունեմ, որ այս համաձայնագիրը չի արժանանա 2014 թվականից Հայաստանի խորհրդարանի կողմից չվավերացված երկկողմ համաձայնագրերի ճակատագրին: Համաձայնագիրը նախատեսում է դրույթների նախնական իրականացում մի շարք ոլորտներում նախքան վավերացման ամբողջական գործընթացի ավարտը: Այս նախնական իրականացումը սպասվում է արդեն գարնանը:

-Պրն դեսպան, անդրադառնանք երկկողմ մշակութային հարաբերություններին: Ի՞նչ հիմնական շեշտադրումներով եք Դուք պատկերացնում առաջիկա աշխատանքն այս ոլորտում:

-Եկեք մշակույթը չդիտարկենք որպես բացառապես մի ուղղություն, որը պետք է «ուղղորդվի» կամ «կանոնակարգվի» պետական գործող անձանց կողմից: Այն կենդանի օրգանիզմ է, որը ավելի լավ է զգում, երբ ազատ է և ոչ սահմանափակ: Մենք ունենք հրաշալի օրինակ այնպիսի գործողությունների, որոնք զարգանում են առանց նախարարությունների կամ դեսպանությունների աջակցության և հիմնված են երկու երկրների ստեղծագործողների միջև ուղղակի կապերի վրա: Իհարկե, պետական հաստատություններն ունեն իրենց ներդրումը իրենց իսկ մշակույթի առաջխաղացման գործում և դարձնում են այն ավելի մոտ գործընկեր երկրի հանրության համար: 2018 թվականին մենք նշում ենք ոչ միայն անկախ Չեխիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլև Չեխոսլովակիայի անկախության 100-ամյակը, Մյունհենյան ամոթալի պայմանագրի 80-ամյակը, կոմունիստական վարչակարգի տապալման 70-ամյակը, Խորհրդային Միության՝ Չեխոսլովակիա ներխուժման 50-ամյակը։ «8» թիվը ինչ-որ կերպ կապված է մեր երկրի պատմության հետ (1918, 1938, 1948, 1968), և այս իրադարձությունները, ի թիվս այլոց, կներկայացվեն այս տարի մեր մշակութային նախագծերի շրջանակներում։ Մենք հայ հանրությանը ներկայացնելու ենք ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ. միջոցառումների շրջանակը բավականին լայն է:

-Հայաստանի համար կարևոր հարցերից է արցախյան հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին շրջանում փորձում են ակտիվացնել Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, մասնավորապես՝ նախորդ տարի ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, արտգործնախարարների և համանախագահների հանդիպում: Դուք ինչպե՞ս կգնահատեք արցախյան հակամարտության շուրջ ձևավորված բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Ըստ Ձեզ, որքանո՞վ են այդ հանդիպումներն արդյունավետ հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից:

-Փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար չկա այլ ճանապարհ, քան նախագահների և արտգործնախարարների երկկողմ բանակցությունները, որոնց աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. Այսպիսով՝ արդյունավետության մասին շահարկումները այս կամ այն իրավիճակում տեղին չեն:

-Պրն դեսպան, շնորհակալություն բովանդակալից ու հետաքրքիր զրույցի համար:


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44