Ուղիղ մեկ տարի առաջ Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների նախագահ, իսկ նրա կինը՝ Մելանյան՝ առաջին տիկին: Ի տարբերություն ամուսնու, որն իր սկանդալային ու վիճահարույց հայտարարությունների և որոշումների պատճառով անընդհատ քննադատության թիրախում է, 47-ամյա տիկին Թրամփը կարճ ժամանակում հասցրեց մտնել պատասխանատու դերի մեջ ու վայելել ամերիկացիների համակրանքը:
Նախկին մոդելն ընդամենը մեկ տարի է առաջին տիկնոջ կարգավիճակում, սակայն արդեն հասցրել է ոճի ու նրբաճաշակության համընդհանուր խորհրդանիշ դառնալ:
Բարեկազմ տիկին Թրամփն առաջին ոճային հաղթանակը գրանցեց առաջին իսկ օրը՝ ամուսնու երդմնակալության ժամանակ: 2017թ. հունվարի 20-ին նա ներկայացավ Ralph Lauren բաց երկնագույն հանդերձով, որը «լռեցրեց» նոր առաջին տիկնոջ նույնիսկ ամենամոլի քննադատներին:
Պատասխանատու պաշտոնը ստանձնելուց հետո տիկին Թրամփը փոխեց իր ոճը՝ նախապատվությունը տալով դասականին ու շեշտը դնելով կանացիության վրա: Նրա զգեստապահարանում գերիշխում են լակոնիկ զգեստներն ու էլեգանտ կոստյումները, որոնք հրաշալիորեն ընդգծում են այն կրողի անթերի պահպանված կառուցվածքը:
Խոսելով ԱՄՆ առաջին տիկնոջ ոճից՝ պետք է առանձին անդրադառնալ կոշիկներին, որոնք միշտ բարձրակրունկ են, թանկարժեք ու էլեգանտ: Դրանք մշտապես սազական են Մելանյա Թրամփի կրած հագուստին ու ընդգծում են նրա սլացիկ ոտքերը:
Սակայն, ինչպես և յուրաքանչյուր ոլորտում, այստեղ ևս հնարավոր չէ խուսափել սխալներից: Տիկին Թրամփի գլխավոր ոճային սխալը կարելի է համարել դեպքը, երբ ավերիչ «Հարվի» փոթորկից տուժած Տեխաս նահանգ այցելության ժամանակ, նա ներկայացել էր թանկարժեք բարձրակրունկներով, ինչը, շատերի կարծիքով, տեղին չէր: Այնուհանդերձ՝ չանտեսելով բազմաթիվ քննադատությունները, տիկին Թրամփը խելացի որոշում է կայացրել ու հաջորդ օրն աղետի վայր է գնացել մարզակոշիկներով:
Ստորև ներկայացնում ենք elle.ru-ի ուշագրավ ֆոտոշարքը, որում ի մի են բերված տիկին Թրամփի՝ անցած մեկ տարվա ընթացքում ամենահաջողված կերպարները:
Առհասարակ, հետևելով Մելանյա Թրամփին ոճին, վստահորեն կարելի է ասել, որ նա կդասվի ԱՄՆ պատմության մեջ ամենաոճային առաջին տիկինների շարքին:
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15