Պառլամենտական Հայաստանի նախագահի համար, բացի Սահմանադրության պահանջներից, ուզում ենք տեսնել նաև մարդկային բարձր որակներ, և շատ բնական է, որ ինքը սկսում է քաղաքական դաշտի հետ հանդիպումներից, նա ուզում է ճշտել՝ արդյոք կկարողանա՞ առաջարկվող այդ պատվավոր բեռը ստանձնել: Այս մասին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի պատասխանին՝ ՀՀԿ-ի կողմից ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու լինելու մասին:
Նշենք, որ Նախագահն Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու։ Արմեն Սարգսյանը որոշ ժամանակ է խնդրել վերջնական որոշում ընդունելու համար։
«Ինչու այդ առաջարկությունից հետո Արմեն Սարգսյանը ժամանակ խնդրեց, որպեսզի ինքը հանդիպումների լայն շրջանակ ձևավորի և քննարկի, որից հետո տա իր պատասխանը: Դա շատ բնական և քաղաքակիրթ տարբերակ է: Որպես գիտնական, ֆիզիկոս, կյանք ապրած և կյանք տեսած մարդ, բնական է, որ ինքը պետք է գնար այդ ճանապարհով: Մենք ուզում ենք, որ ապագա նախագահի հանդեպ և՛ հանրության, և՛ քաղաքական դաշտի հիմնական խաղացողների և նույնիսկ, ինչու չէ, արտախորհրդարանական ուժերի կողմից շատ դրական ընկալում լինի»,-ասել է ՀՀԿ պատգամավորը:
Ըստ նրա՝ այն պահանջները, որ Սահմանադրությունն է պահանջում, և այն, ինչ Սերժ Սարգսյանն իր տեսլականի մեջ նկարագրել է, բավականին բարձր պահանջներ են:
Արմեն Սարգսյանը, բացի այն, ինչ հնարավորություն տալիս է Սահմանադրությունը, նաև իր մարդկային գործոնի շնորհիվ շատ համախմբող, կոնսոլիդացնող գործառույթ պետք է իրականացնի: «Քաղաքական չեզոքություն ասելով՝ մենք նկատի ունենք կուսակցական-քաղաքական չեզոքությունը, որովհետև, եթե ինքը դեսպան է՝ քաղաքական միջավայրի պատասխանատու է, այդ միջավայրում քաղաքական գործիչ է: Զուտ ներքաղաքական առումով, կուսակցական պատկանելության առումով, այո, նա չեզոք է, ապաքաղաքական, ապակուսակցական»:
Իսկ, թե ինչու է այդ հանգամանքը կարևոր, Սամվել Նիկոյանն ասել է, որ Արմեն Սարգսյանը համագործակցել է Հայաստանի Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանավորների, բոլոր կառավարիչների և ընդդիմադիրների հետ: «Համաձայնեք, որ չկա մեկը, որ այսօր Հայաստանում պարոն Սարգսյանի նկատմամբ ունենա այսպես բացահայտ քաղաքական թշնամանք կամ հակակրանք, չունի մրցակիցներ, բացասական ընկալում հանրության և
քաղաքական դաշտի կողմից: Պատճառն այն է, որ ինքը կարողանում է բոլորի հետ աշխատել»:
Այն դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնում 4 ամիս աշխատելու ընթացքում ՝ Արմեն Սարգսյանը հակասություններ, այնուամենայնիվ, ունեցավ, և դրանք անխուսափելի են իշխանական և ոչ իշխանական կառույցների հետ հարաբերություններում, ՀՀԿ պատգամավորն պտասխանել է. «Մենք չենք տիրապետում ինֆորմացիային, թե ինչ է եղել այն ժամանակ, բայց կա քաղաքակրթական վեճ, ընկալումների վեճ: Կարծում եմ՝ մեր պետությունը քաղաքակրթական առումով այս ամբողջ ժամանակահատվածում առաջընթաց է ունեցել, հետևաբար, մեր իշխանությունն արդեն այնպիսին չէ, ինչպիսին այն ժամանակ էր: Կարծում եմ՝ այժմ նման վեճ չի լինի, ընդհակառակը՝ երբ Արմեն Սարգսյանին հրավիրում ենք, նկատի ունենք քաղաքակրթական հենց այն մակարդակը, որին նա տիրապետում է, որը կուզեինք տեսել ՀՀ-ում»:
ՀՀԿ պատգամավորի ձևակերպմամբ՝ եթե եղել են ժամանակներ, երբ այն, ինչին տիրապետել է Արմեն Սարգսյանը, չի ընկալվել ինչ-որ մարդկանց կամ խմբի կողմից, ենթադրաբար, այդ հատկությունները ՀՀ-ում արդեն պահանջված են:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03