Գնաճը վերահսկելի է. ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ի սկզբանե, դեռ նախընտրական շրջանում հայտարարել ենք, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու, դուրեկան բյուջե կամ ծրագիր չի ներկայացվելու, որ ստանանք հանրության ձայները։ Հետընտրականում ասացինք, որ գնահատում ենք ռեսուրսները և պետք է այնպես անել, որ արտաքին պարտքի հետ համաչափ բարձրացենք թոշակներն ու աշխատավարձերը: Բայց միայն այնպես, ինչպես մեր գործընկերներն են պահանջում` հարկային իջեցումներով, նման քաղաքականություն հնարավոր չէ»,-ասաց նա:
Լրագրողները նշեցին, թե երկու օրում բենզինի գինը կրկին բարձրացել է 20 դրամով: Բաղդասարյանը պատասխանեց. «Բենզինի ավելի բարձր գներ ենք ունեցել, ոչ մեկ չի բարձրաձայնում, այսօր բենզինի գինը շատ ներդաշնակ է միջազգային գներին, Վրաստանում ավելի բարձր է»:
Բաղդասարյանը նշեց, որ իրենք պարտավորվում են տանել բացատարական աշխատանք, այդ իսկ պատճառով վաղը հրավիրել են խորհրդարանական կլսումներ, որ հարցերին պատասխանեն:
Վահրամ Բաղդասարյանը կրկնեց, որ գնաճը 2,6% է: «Պետք է նայել համեմատության մեջ, տարածաշրջանի երկրներում 6,8% –ի շրջանակներում է գնաճը, մենք նայում ենք իրավիճակին, մենք ապագային միտված բյուջե ենք ներկայացրել և այնպիսի քաղաքականություն պետք է վարենք, որ ունենանք կենսաթոշակների ու աշխատավարձերի աճ»,-ասաց նա և նշեց, թե Կառավարությունը տնտեսական ոլորտում բավական ճկուն քաղաքականություն է վարում, և արդեն իսկ արձանագրվել է սպասվածից ավել տնտեսական աճ, որը կերևա նաև հաջորդ տարիներին:
Լրագրողները հետաքրքրվեցին`Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ուսումնասիրել` արդյոք թանկացումները օբյեկտի՞վ պատճառով են, թե ագահության արդյունք, սակայն մինչ օրս որևէ պատասխան չկա, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե կան դեպքեր, որոնք չարաշահումների արդյունք են և արհեստական են բարձրացվել գներ, մենք դրանց հեղինակներին կպատժենք»:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44