Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդ նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին` մայիսի սկզբին: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ 4-րդ նախագահի և նոր վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները:
Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչ այդ` փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, տեղի կունենա թեկնածուների առաջադրումը: «Նախագահի թեկնածուի առաջադրումը պետք է տեղի ունենա պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի կողմից: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե այս փուլում էլ նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությունը»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Այն պահից, երբ ընտրությունը տեղի կունենա որոշակի ժամանակահատված նորընտիր նախագահը չի ստանձնի իր լիազորությունները, որովհետև դեռ պետք է ավարտվեն գործող նախագահի լիազորությունները: Գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Ապրիլի 9-ին խորհրդարանի կողմից ընտրված 4-րդ նախագահը Ազգային ժողովի հատուկ նիստում կստանձնի լիազորությունները, և կդադարեն գործող նախագահի լիազորությունները:
Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ նույն օրը տեղի կունենա վարչապետի և կառավարության հրաժարականը: Ըստ Սահմանադրության` արդեն ոչ թե պատգամավորների ¼-ը կամ մեկ այլ համամասնություն, այլ խորհրդարանական խմբակցությունները ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում կներկայացնեն վարչապետի թեկնածուների: Ազգային ժողովի հաջորդ նիստում` մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, տեղի կունենա վարչապետի ընտրությունը` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44