Նախապատերազմական Հալեպի մարդաշատ փողոցներում Ավետիք Բայրամյանի անունն արծաթագործության ոլորտում որակի և արհեստավարժության «հոմանիշն» էր, գրում է abc.net.au կայքը՝ անդրադառնալով ավստրալական Սիդնեյում հաստատված հայ գաղթականի կյանքի պատմությանը:
Հայտնի է, որ Բայրամյանն արծաթագործների տոհմից է. այս արհեստին են տիրապետել դեռևս նրա նախապապերը:
Սիրիայում սկիզբ առած պատերազմից հետո նա ստիպված է եղել Ավստրալիա տեղափոխվել, որտեղ 2 տարի շարունակ չի կարողացել իր ոլորտում աշխատանք գտնել:
Բայց այժմ նա գտել է երազած գործը՝ աշխատանքի անցնելով Ավստրալիայի վերջին ավանդական արծաթագործական W.J. Sanders արհեստանոցում:
Արհեստանոցի տերը՝ Դենիս դե Մութը, որը հայ փախստականին մտերմիկ Ավո է կոչում, անմիջապես գնահատել է նրա մասնագիտական հմտությունները:

«Նրա աշխատանքն ուղղակի հրաշալի է: Նա նորարարություններ կիրագործի: Ունենք երեք աշակերտ, որոնց կկարողանա նոր բաներ սովորեցնեել»,-պատմել է ավստրալացին:
Նա շատ երջանիկ է, որ իր գործի վարպետ Բայրամյանը հարուստ գիտելիքները փոխանցելու է արծաթագործների նոր սերնդին:
«Անչափ կարևոր է, որ այս գործը շարունակող կա և որ Ավոյի պես մարդիկ դաստիարակում են երիտասարդ սերնդին»,-շարունակել է Դե Մութը:
Աղբյուրը նկատում է, որ սիդնեյյան արհեստանոցը լեփ-լեցուն է վերանորոգման իրենց հերթին սպասող արծաթյա իրերով: Դարակներից մեկին դրված է փորագիր գավաթ, որը դառնալու է «Ավստրալիա օփեն» թենիսի մրցաշարի հաջորդ տարվա մրցանակը:

Ավետիք Բայրամյանը սկսել է արծաթագործությամբ զբաղվել 14 տարեկանից՝ քեռու հալեպյան արհեստանոցում: 2002թ. նա բացել է իր խանութը, որը պատերազմի սկսվելուց հետո ավերակների Է վերածվել:
Բայրամյանի ընտանիքը նախքան Ավստրալիա տեղափոխվելը Սիրիայից Բեյրութ է փախել:
«Դուք գաղափար անգամ չունեք, թե որքան դժվար է կյանքդ թողնել հետևում, ձեռնունայն գալ այստեղ ու աշխատանք գտնել»,-կիսվել է արծաթագործը՝ նկատելով, որ աշխատանքը սիրելու ու աշխատասեր լինելու դեպքում մարդն անպայման հաջողության կհասնի:

15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55