ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ 01.01.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Այսպես, Հ. Գ.-ն ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ 2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքում գտնվող հյուրանոցում Վ. Բ.-ն և Ֆ. Բ.-ն անհիմն վիճաբանել են իր հետ` այդ ընթացքում բազմաթիվ հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին, իսկ նրանցից մեկը դանակով փորձել է հարվածել իրեն: Այնուհետև նույն անձինք, օգտվելով իր բացակայությունից, կոտրել են հյուրանոցային համալիրի` իր սենյակի դուռն ու հափշտակել իր որսորդական հրացանը:
Նշված հյուրանոցում տեղի ունեցած հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ ոստիկանության նույն բաժնում հաղորդում է տվել նաև հյուրանոցի սեփականատերը` հայտնելով, որ Վ. Բ.-ն և Ֆ. Բ.-ն վնասել են իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, կոտրել հյուրանոցի մուտքի ու սենյակի դռները և մյուս գույքը, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 400.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ, միջադեպի ընթացքում տուժած ևս մեկ անձ` Ժ. Հ.-ն, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Վ. Բ.-ն, Ֆ. Բ.-ն և մի շարք այլ անձինք հյուրանոցի բակում վիճաբանել և ծեծի են ենթարկել իրեն` մետաղապլաստե իրով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին: Ժ. Հ.-ն նաև հայտնել է, որ հիշյալ անձինք հյուրանոցի սենյակում գտնվող իր դստեր պայուսակից գումար են գողացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 01.01.2018թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցների շարքում է եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Ա. Բ.-ն:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ԱԻՆ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44