ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցությանը գովաբանեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
«Դուք ձեր բարձրության վրա եք ևս մեկ անգամ»,-նախարարի ծավալուն զեկույցից հետո ասաց պատգամավորը:
Բաղդասարյանը նշեց, թե նախարարը տեղին նկատեց, որ Սփյուռքի նախարարությունը չի կարող հրաման տալ, վերահսկողություն սահմանել Սփյուռքի կատմամբ:
«Հրաման տալով՝ հեշտ է աշխատանքը կազմակերպել, և այդ պատճառով էլ ընտրել ենք Ձեզ, այդ գործիքների բացակայության պարագայում Դուք կարող եք աշխատել, և արդյունքները տեսանելի են»,-ասաց նա:
ՀՀԿ պատգամավորը վերջերս Իրանում էր եղել և հիացած էր տեղի հայկական համայնքի միասնությամբ: «Բոլոր հանդիպումներում նշվում էր նախարարության բարձր դերակատարությունը»,-ասաց նա և նշեց, թե ցավոք ունենք նաև համայնքներ, որտեղ խնդիրներ կան:
«Համայնքներ կան, որտեղ լուրջ աշխատանքներ են պահանջվում խնդիրների լուծման համար, մենք ունենք եկեղեցի-համայնք խնդիրներ: 138 երկրներում 30 000 համայնքներ ունենք, մի կողմից կարելի է դրական նայել, բայց կան բացասական միտումներ՝ փոքր համայնքներում տասնյակից ավելի կառույցներ կան, որ իրար հետ չեն համագործակցում»,-ասաց նա և նախարարից հետաքրքրվեց, թե ինչ ոլորտներում են տեսնում համագործակցությունը խորացնելու հնարավորություն։
«Մենք ունենք աշխատանքի շատ տեղեր՝ Կամչատկայից Հնդկաստան, մինչև արևելյան ափ, անծայրածիր են, յուրաքանչյուր հետ յուրովի պետք է աշխատել»,-ասաց նախարարը:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02