«Ես չեմ կարծում, որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ առաջին անգամ պառլամենտի կողմից ընտրվող նախագահի թեկնածուների մի առատ խումբ ունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ խոսելով նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու Արման Սարգսյանի մասին: Ըստ պատգամավորի՝ շատ չեն մարդիկ, ովքեր, գոնե իր գնահատմամբ, կհամապատասխանեն այդ պաշտոնը կրելու և դրան ունակ լինելու հնարավորություններին:
«Ես կարծում եմ, որ իմանալով «Հանրապետականի» ընտրելու հնարավորությունները՝ իրենք վատ լուծում չեն գտել: Մեծամասնություն ունեն իրենք, ու ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շատ լուրջ հնարավորություն ունի ընտրվելու ՀՀ նախագահ: Նա ունի շատ լուրջ քաղաքական, դիվանագիտական փորձառություն, իսկ բացասական այն եմ համարում, որ որոշ տարիներ չլինելով ՀՀ-ում՝ նա ինչ-որ չափով կտրված է եղել այն իրողություններից ու այն իրականությունից, որի մեջ մենք ենք ապրում»,-հավելեց Զուրաբյանը:
Նա հայտարարեց՝ սա ամենավատ ընտրությունը չէ, որ կատարել է ՀՀԿ-ն, բացի այդ վստահ է, որ ընդունելի թեկնածու կլինի:
Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքն աջակցի նախագահի այս թեկնածուին, Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ այս հարցը դեռ քննարկման առարկա իրենց մոտ չի դարձել: «Եթե «Ծառուկյան» դաշինքն ունենա այլ թեկնածու, որն ավելի դրական դիտարկվի, կողմ կլինեմ: Շտապելու բան չկա, հետագայում մեր տեսակետները կարտահայտենք»:
Նա ընդգծեց, որ խմբակցություններին Սահմանադրությամբ տրված է թեկնածու առաջադրելու հնարավորությունը: «Չբացառենք, որ նման հնարավորություն առկա: ՉԻ եղել նման քննարկում, և միայն քննարկումը կվերհանի որոշումը մեր»:
Հիշեցնենք, սակայն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ նախագահի թեկնածու իրենց դաշինքը չի առաջադրի, որովհետև մեծամասնություն չունեն, որպեսզի իրենց թեկնածուն անցնի:
Մեր մյուս հարցին, թե ըստ իրեն՝ ձևականություն է արդյոք այն, որ Արմեն Սարգսյանը դեռ վերջնական պատասխան չի տվել ՀՀԿ-ին ու նախագահ Սարգսյանին, Արարատ Զուրաբյանն արձագանքեց. «Ես այնքան էլ մեծ կարծիքի չեմ «Հանրապետականի» վերաբերյալ, բայց գոնե այս առումով նրանք, կարծում եմ, Արմեն Սարգսյանի հետ որոշակի խորհրդակացություն անցկացրած կլինեն և պարզած կլինեն որոշաի խորհրդակցություն անելուց առաջ, ուստի և այն, որ հայտարարվել է, և Արմեն Սարգսյանի կողմից էլ հերքում չի եղել, արդեն համաձայնության նշան է»:
Իսկ արդյոք Արմեն Սարգսյանը կլինի բալանսավորող գործիչ արևմուտքի ու արևելքի միջև, պատգամավորը պատասխանեց, որ Արմեն Սարգսյանի դիվանագիտական գործունեությունը որոշ առումով փակ է եղել, և պարզ չէ, թե նա ինչպիսի դիրքորոշում ունի՝ արևմտամետ է, ռուսամետ է, թե ոչ: ««Հանրապետականը» փորձել է գտնել որոշակի նաև կոնսենսուսային թեկնածու, այնպիսին, որ մեծ ինչ-որ բաներ չառաջացնի»,-եզրափակեց նա:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02