ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հունվարի 22-ին կազմակերպել էր «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Բացման խոսքում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հանձնաժողովն առաջին անգամն է նման ձեւաչափով քննարկումներ անցկացնում՝ հույս հայտնելով, որ նման աշխատանքային քննարկումներն ի դերեւ կհանեն Սփյուռքի հետ կապերի ակտիվացման գործում նոր մեխանիզմներ թե՛ հանրայնացման հետ կապված եւ թե՛ քաղաքական հարթակի առավել արդյունավետ կիրառման համար:
Հիմնական զեկուցող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է հայկական սփյուռքի զարգացման փուլերը, այս ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը, պետական բյուջեի շրջանակում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:
ՀՀ ԱԺ պատգամավորները հարցեր են հղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են ներդրումներին, ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի եւ Սփյուռքի նախարարության միջեւ փոխգործակցությանը:
Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Սփյուռքի հետ տարվող աշխատանքը խորհրդարանի գերակա ուղղություններից է: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Սփյուռքի կառույցներից պետք է ակնկալել ավելի նպատակային եւ որակական ջանքեր մասնավորապես արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված: Արմեն Աշոտյանը հավելել է, որ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է:
Հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ հայրենադարձության խնդիրը նույնպես լինելու է հանձնաժողովի ուշադրության կետրոնում:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44