«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները մեկնարկեցին դժգոհություններով:
Երբ ընթացակարգը ներկայացվեց, ըստ որի՝ պետք է զեկույցով հանդես գար Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ձայն խնդրեց և հետաքրքրվեց, թե հարցեր տալու իրավունք կլինի՞, թե ոչ:
Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ հարցեր բանախոսին նախատեսված չեն: Փաշինյանը վրդովվեց ՝ հայտարարելով, թե բոլորն էլ «տառաճանաչ են», այն ինչ ներկայացնելու է ԱՎԾ պետը, կարող են հրապարակումից կարդալ, իրենց հետաքրքրում է հարցերի պատասխանը՝ ուղղված ներկա պաշտոնյաներին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց կողմերին չբորբոքվել: «Խնդրում եմ հանգստ, պետք չէ կրքեր բորբոքել: Բարձրացված հարցերին կարող ենք անդրադառնալ, բայց երկխոսության չվերածել նիստը»,-ասաց նա:
Փաշինյանը շարունակեց. «Ժողովուրդ ջան, ինչի՞ համար է մարդն այստեղ, որ չենք կարող հարց տալ»:
ԱԺ նախագահը պահանջեց չքննադատել վարման ձևը: «Պետք է աշխատանքը իրականացնենք՝ հարգելով մեկս մյուսի տեսակետները, մոտեցումներն ու իրավունքները»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, թե լսումները կարևորել են, քանի որ խորքային քննարկման հիմքեր պետք է ներկայացվեն: «Պետք է բաց քննարկման հնարավորություն լինի, ներկա բոլոր պաշտոնյաներին խորքային հարցեր կարողանանք տալ: Ինչո՞ւ պետք է վերապահումով լսումներ իրականացնենք»,-ասաց նա:
Խնդրին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Խնդրում եմ վերադառնանք կառուցողական դաշտ, հավաքվել ենք երկխոսելու, կարծիքներ ներկայացնելու, և լսումներն էլ նրա համար են, որ հնարավորություն լինի հիմնական զեկուցողներին հարցեր տալ»,-ասաց նա և հստակեցրեց, որ Մնացականյանը ոչ թե զեկուցող է, այլ հաղորդում տվող է:
«Չի լինելու մի հարց, որ մեր գործընկերներն անարձագանք են թողնելու՝ Շաբոյանից սկսած, մինչև ԿԲ նախագահ: Չենք հավաքել թոզ փչելու, հավաքվել ենք մասնագիտական բոլոր հարցերին պատասխանելու: Համապատասխան կառույցի ներկայացուցչները դրա համար են այստեղ»,-ասաց նա:
«Թույլ տվեք սկսել աշխատանքը»,-հորդորեց նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44