«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին այսօր զեկույցով հանդես եկավ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը։
Նա նշեց, որ հունվարի 10-ին ամփոփվել են 2017 դեկտեմբերի և հունվար-դեկտեմբերի սպառողական գների ինդեքսի վերաբերյալ տվյալները, արդեն փետրվարի 5-ին կամփոփվեն հունվար ամսվա տվյալները:
Ըստ այդմ՝ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ, իսկ 2017թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսի հավելաճը կազմել է 1 տոկոս, այդ թվում՝ սպառման ապրանքներն աճել են 2.1 տոկոսով, սննդամթերք ու ոչ ալկոհոլային խմիչքներ խումբը՝ 4,1 տոկոսով, ալկոհոլային խմիչքները և ծխախոտը՝ 3.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գների ինդեքսում նվազում է եղել 1.8 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 2.6 տոկոս, այդ թվում՝ սպառման ապրանքների գների ինդեքսն աճել է 4.2 տոկոսով, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում աճը կազմել է 5.2 տոկոս, ոչ պարենային ապրանքների խմբում՝ 1.7 տոկոս, 4 տոկոս՝ ալկոհոլային ու ծխախոտի ապրանքների խմբում:
Ստեփան Մնացականյանը հավելեց, որ հիմնական գնաճը եղել է 2017թ. վերջին: 4-րդ եռամսյակում կուտակային գնաճը կազմել է 4.4 տոկոս:
Նա տվեց նաև մեթոդաբանական որոշ պարզաբանումներ՝ նշելով, որ ըստ սպառողական գների ինդեքսի միջազգային ձեռնարկի՝ սպառողական գների ինդեքսը ինդեքսներից միակն է, որն օգտագործվում է որպես գնաճին փոխարինող:
Հիշեցնենք, որ վերջին շրջանի թանկացումների արդյունքում հանրային դժգոհությունների ֆոնին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44