Հունվարի 23-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության Շիրակի մարզային ստորաբաժանումների՝ 2017 թ. կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստը: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Ա. Խաչատրյանը, ԱԻ նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ԱԻՆ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Շիրակի մարզպետարանի ղեկավար կազմը, Գյումրու քաղաքապետարանի, համայնքների, մարզում գործող պետական կառավարման մարմինների տարածքային ծառայությունների ներկայացուցիչները և այլք:
Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Կարապետյանը ներկայացրեց 2017 թ. կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ Շիրակի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: 2017 թ.-ի ընթացքում մարզի տարածքում գրանցվել է 661 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 26, վիրավորվել` 399 մարդ:
ՄՓՎ պետն ամփոփ ներկայացրեց նաև մարզում տեխնածին և տարերային աղետների վերաբարյալ վիճակագրությունը: Զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ: Ուսումնավարժություններն ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտի հիմնարար հարցերը, այնպես էլ մարզի ԲՊ համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:
Տարվա ընթացքում Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրերի շրջանակներում` Շիրակի ՄՓՎ-ի և Գյումրու ՀՓՋ-ի բազայի հիման վրա ստեղծվել է Շիրակ քաղաքային որոնողափրկարարական միջին թիմը: Մարզում ստեղծվել է 65 մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմ, որոնցում ընդգրկված է 521 հոգի բարձր դասարանի աշակերտ` 52 տարբեր դպրոցներից:
Հայկական Կարմիր Խաչ ընկերության, Շիրակի մարզպետարանի և Շիրակի ՄՓՎ-ի հետ համատեղ Կառուցենք դիմակայուն համայնքներ Վրաստանում և Հայաստանում ծրագրի շրջանակներում մարզի 25 թիրախային համայնքներում ստեղծվել են 20 հոգուց բաղկացած համայնքային թիմեր, որոնք ապահովված են պարզագույն փրկարարական գործիքներով, գույքով և հանդերձանքով:
Նույն օրը Արագածոտնի մարզպետարանում ևս գումարվեց մարզային ստորաբաժանումների 2017 թ. գործունեության ամփոփմանը նվիրված նիստ, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Ա. Սիմոնյանը, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Գևորգյանը, ԱԻՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և այլոք:
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ. Դարբինյանը՝ առանձնացնելով գործունեության հիմնական ուղղությունները:
2017 թ. հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը և ենթակա ստորաբաժանումներն արձագանքել են 766 դեպք-պատահարների (2016 թ.՝ 781): Դեպքերի թիվը նվազել է 15-ով կամ 1.9 %-ով: Դրանց հետևանքով զոհվել է 12 մարդ (2016 թ-ի 20-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 8-ով), մարմնական վնասվածքներ ստացել՝ 90 մարդ:
Հաշվետու ժամանակաշրջանում մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են տարատեսակ վարժանքներ և ուսումնավարժություններ: Բոլոր անցկացված միջոցառումներն ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից մարզին հատկացվել է 1 կամազ մակնիշի հրշեջ ավտոմեքենա, 1 ամենագնաց /կվադրոցիկլ/, հիդրավլիկ և մեխանիկական հատուկ գործիքներ, տարբեր չափսերի վրաններ, գեներատորներ և այլ անհրաժեշտ գույք, ինչպես նաև մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են ճահճագնացների կվադրոցիկլներ) տեսական և գործնական դասընթացներ: Հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ անձնակազմի ուժերով, մարզի համայնքների աջակցությամբ շարունակվել են ՄՓՎ նոր վարչական շենքի շինարարական աշխատանքները:
Հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ԱԻՆ մարզային ստորաբաժանումների ղեկավարները:
Նիստի ավարտին հնչած ամփոփիչ ելույթների ընթացքում ԱԻ նախարարության Շիրակի և Արագածոտնի մարզային ստորաբաժանումների 2017 թ. կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55