Ներկայումս ակնհայտ է, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների ճնշող մեծամասնությունում սոցիալական լարվածությունը չի թուլանում. Հակառակը՝ այն ստանում է նոր դրսևորումներ: Պետությունների գերխնդիրն է թուլացնել այդ լարվածությունը, մեղմացնել հասարակությունների ամենաունևորների և չունևորների միջև բևեռացումը: Իսկ ինչպե՞ս անել դա:
Հարցի լուծման դասական բանալին մի կողմից նոր և զանգվածային աշխատատաեղերի ձևավորումն է, մյուս կողմից՝ մասնագետների անընդհատ վերապատրաստումը,ծերերին և հաշմանդամներին հավասարաչափ օժանդակությունը: Մեկ բան ակնհայտ է. առավել մեծ եկամուտ ունեցողներից պետք է ավելի շատ եկամտահարկ պահել պետական բյուջե՝ ի օգուտ ավելի նվազ եկամուտ ունեցողների: Սակայն դրա ևս մինչև վերջ արդարացի չէ: Արդի պետությունները պետք է սահմանեն նվազագույն եկամուտ հասկացությունը: Դա պետք է անել համապատասխան օրենքնեով՝ սահմանել նվազագույն կենսաապահովման զամբյուղը, իսկ նվազագույն աշխատավարձը և թոշակը պետք է համարժեք լինեն դրան: Հատկապես կարևորում ենք, առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի և դրանց գնաճ հասկացողությունների սահմանումը:
Իհարկե, մյուս կողմից, քանի որ աշխատուժը թևակոխում է չորրորդ արդյունաբերական քաղաքականության ժամանակաշրջանը, պարզ է դառնում, որ նոր և բարձր տեխնոլոգիաների կիրառման հետևանքով նաև աշխատատեղեր են փակվելու: Ուստի, շատ կարևոր է մարդկանց նախապատրաստել դրան, հատկապես միջին և բարձր տարիք ունեցողներին՝ նրանց առաջարկելով վերապատրաստվել: Պետությունները պետք է հաճախ իրենց վրա վերցնեն նրանց վերապատրաստման ծախսերն իրենց վրա, քաղաքացիների համար ձևավորելով տեսանելի և վստահություն ներշնչող ապագա:
Մյուս կողմից երիտասարդնելն էլ պետք հնարավորություն ունենան ավելի շատ ինքնուրույն ապրելու և ինքնուրույն սեփական տնտեսությունը և բիզնեսը ունենալու հնարավորություն: Այսպիսով, չպետք է հակադրենք մեծահասակներին և երիտասարդներին, ունևորներին և չունևորներին:
Հենց օրենքով նվազագույն եկամտի սահմանումը և ապահովումը նպատակ ունի հավասարակշռելու և կոմպրոմիսային դարձնելու տարբեր սերունդների հարաբերությունները, հակազդելու և չթողնելու որպեսզի իրականացվի սոցիալական դեմպինգ: Սա կարծում եմ, գերարդիական է: Այս բազայի վրա կարելի է ձևակերպել նաև հասարակության կոնսենսուս: Դրա արդյունքում կարելի է նաև հասարակության նվազ եկամուտ ունեցողների և նրանց զավակաների համար ապահովել բարձրակարգ կրթական և առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունք: Դրանով իսկ այդ քաղաքացիները կդառնան առավել մրցունակ՝ առողջ և կրթված քաղաքացիներ, բումերանգի էֆեկտով կկրճատեն պետական բյուջեների սոցիալական ծախսերը, հետ կվերադարձնեն ձեռնարկություններին և պետությունը բարձրակարգ գիտելիքների և մենեջմենթի միջոցով հավելյալ արդյունք և արժեք:
Այս հարցի լուծումը խոհափիլիսոփայականից պետք է դարձնել պրակտիկ: Ուստի ներկայացված զեկույցը կարելի է արժևորել և լրացնել պրակտիկ իրականացման նոր գործիքներով:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33