Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ:
Լևոն Մկրտչյանը մասնավորապես հանդիպել և երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Սերբիայի կրթության և գիտության ոլորտների ղեկավարների հետ:
Չեռնոգորիայի նախարար Դամիր Սեովիչի հետ հանդիպման ժամանակ կարևորվել են հանրակրթության ոլորտի, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման համակարգի զարգացման միտումները: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ գտնվում է ուսուցիչների վերապատրաստման համակարգի վերափոխման շեմին և միջազգային հաջողված փորձը մեր երկրի համար հետաքրքիր է:
Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մլադեն Սարկեվիչի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին հետ հանդիպման ժամանակ Լևոն Մկրտչյանը քննարկել է Եվորապական Միության «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության անդամ երկրների համար «Հորիզոն 2020»-ի կողմից սահմանված մրցութային արտոնյալ պայմաններին: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել համատեղ գիտական դրամաշնորհների հայտեր ներկայացնելու և միասնական թիմեր ձևավորելու ուղղությամբ: Միաժամանակ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական ուղղությունների զարգացումը:
Նշենք, որ Կրթության համաշխարհային համաժողովի աշխատանքները մեկնարկել են հունվարի 22-ին և կավարտվեն այսօր՝ հունվարի 24-ին: Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարի, Համաշխարհային բանկի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ:
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47