Հ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ:
Նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, առաջարկություններ ներկայացրել լրամշակումներ կատարելու վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում որոշվել է ամփոփել ստացված առաջարկությունները` համապատասխան խմբագրումներ կատարելով նախագծում, լրամշակված տարբերակը ներկայացնել ՀՀ առողջապահության, բնապահպանության նախարարություններ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաև աշխատանքային խմբում ընգրկված հասարակական հատվածի ներկայացուցիչներին` նրանց կարծիքները ստանալու նպատակով, որպեսզի մեկամսյա ժամկետում խումբն ունենա օրենքի նախագծի փոխհամաձայնեցված տարբերակ, որը կտա առկա խնդիրների կարգավորումներն ու լուծումները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ հունվարի 26-ին ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային հետաքրքությունը, նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով և առաջարկել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նույնպես մասնակցել քննարկմանը և հանդես գալ ելույթներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47