Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքն անդրադարձել է Ադրբեջանում 2018 թ. մայիսին ձերբակալված և հունվարի 23-ին տեղի ունեցած դատավարությամբ 3 տարվա ազատազրկման ենթարկված Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի դատավարությանը: Այս մասին Ստեֆան Շեննաքը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում: «Որպես համազեկուցող կարող եմ հարցնել՝ ինչու: Նրա դատավարությունից մտահոգված եմ, ձերբակալությունը սխալ էր, այդ դատավարության ժամանակ օրենքի գերակայությունը չպահպանվեց»,- իր թվիթերյան միկրոբլոկում անդրադառնալով Գյոզալ Բայրամլիի ձերբակալությանը՝ նշել է ԵԽԽՎ համազեկուցողը: Ստեֆան Շեննաքը մտահոգություն էր հայտնել նաև հունվարի 12-ին տեղի ունեցած դատավարությամբ 6 տարվա ազատազրկման ենթարկված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի գործի վերաբերյալ և նշել. «Ինձ մտահոգում է, թե ինչպես են Մուխտարլիին Վրաստանից Ադրբեջան տեղափոխել, նա պետք է ձերբակալված չլինի»: Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է 2017 թ. մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանային մաքսակետում և մեղադրվում է մաքսանենգության մեջ: Ըստ ադրբեջանական ոստիկանության հաղորդման` ադրբեջանական սահմանային անվտանգության ներկայացուցիչները Բայրամլիի մոտ հայտնաբերել էին չհայտարարագրված 12 հազար ԱՄՆ դոլար: Բայրամլին իր հերթին հայտարարել էր, որ այդ գումարը գցել են իր պայուսակի մեջ իրեն ձերբակալելու նպատակով և, որ իր ձերբակալությունը իշխանությունների պատվերն է: Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ Բայրամլիին հայտարարել են քաղբանտարկյալ: Լրագրող Աֆղան Մուխթարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ: Աֆղան Մուխտարլիի ձերբակալությունը, որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն ալիևյան ռեժիմը, ով ամեն գնով սաստում է խոսքի ազատությունը, հրաժարվում է հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններն ու շարունակում է անօրինական ձերբակալությունները:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33