Պետական գույքի կառավարման վարչությունում հունվարի 24-ին խորհրդակցություն է հրավիրվել մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու ընկերություններն ապապետականացման նախապատրաստելու հարցեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված 47 ընկերություններից 12-ն առողջապահական ոլորտից են, որոնցից 11-ը գործել են ՀՀ առողջապահության նախարարության, իսկ 1-ը՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ: Տասնմեկ ընկերություններից 10-ի բաժնետոմսերը ևս հանձնվել են վարչության տնօրինմանը:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցների` Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասել է. «Ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման գործընթացի կազմակերպումն ինքնանպատակ չպետք է լինի: Հատկապես առողջապահական ոլորտի ընկերությունների դեպքում արդեն իսկ պարզ է, որ անհրաժեշտ է կատարել հսկայական ծավալի աշխատանք: Յուրաքանչյուր բուժհաստատության պետք է ցուցաբերվի յուրովի մոտեցում՝ ճիշտ ընտրվի մասնավորեցման ձևը, կիրառվող գործիքակազմը և այլն: Հաշվի առնելով, որ այս ընկերություններն ունեն սոցիալական ուղղվածություն և դրանց մասնավորեցումն ուղղակիորեն ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն ևս պետք է լինեն առավել հրապարակային»:
Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով հանրային լայն հնչեղության հարցի կարևորությունը, նախատեսվում է առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման շուրջ քննարկումներ կազմակերպել նաև ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, ինչը լրացուցիչ հարթակ կհանդիսանա արդյունավետ որոշումների կայացման համար: «Առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել դրանց գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը, առավել ևս՝ որևէ կերպ նվազեցնել գործունեության հանրային օգտակարությունը, այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով: Եվ այս պահանջը պարտադիր ամրագրվելու է առողջապահական ոլորտի մասնավորեցման պայմանագրում՝ որպես գլխավոր նախապայման: Այն պահպանելու է ընկերության իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից»,- ասել է Արման Սահակյանը:
Պատասխանելով բուժհաստատությունների ներկայացուցիչների հարցերին, կառույցի ղեկավարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ պրոֆիլների պահպանության, սոցիալական պատասխանատվության հարցերն առաջնահերթ են և յուրաքանչյուր ընկերության կցուցաբերվի առանձնահատուկ մոտեցում, իհարկե քննարկումներ կլինեն նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ:
Այս ոլորտում կարևորվում է պետության դերը նաև ընկերությունների մասնավորեցումից հետո, հատկապես ծառայությունների մատուցման բնագավառում՝ սակագնային, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարների տրամադրման քաղաքականության մշակման հարցերում:
Արդեն իսկ ընթացքի մեջ են ընկերությունների ակտիվների և պարտավորությունների գնահատման աշխատանքները: ՊԳԿ վարչության պետը հույս է հայտնել, որ ընկերությունները կարճ ժամանակում խոչընդոտները վերացնելու և խնդիրներն արագ լուծելու քայլեր կձեռնարկեն: Յուրաքանչյուր ընկերության գույքի գնահատումն ավարտելուց հետո շրջանառության է դրվելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
«Ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական, բուն մասնավորեցման և առհասարակ կառավարման գործընթացները լինելու են բաց, թափանցիկ և հրապարակային: Սա է մեր Վարչության աշխատաոճը և հատկապես առողջապահական հաստատությունների դեպքում շարունակելու ենք առավել հրապարակային ու թափանցիկ լինել» ,- ասել է Արման Սահակյանը:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01