ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գյուղոլորտի համար դիզելային վառելանյութը կսուբսիդավորվի: «Չնայած դիզելային վառելանյութի սուբսիդավորումը նախատեսված չէր, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, վերլուծել ենք շուկայում իրավիճակը և պատրաստում ենք ծրագիր, որը մենք կներկայացնենք և կշարունակենք սուբսիդավորումը»,-ասաց նա և նշեց, որ մեխանիզմի, չափաքանակի և վերջնական գնի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Իգնատի Առաքելյանի խոսքով՝ դիզվառելիքի գնի մինչև 440 դրամ բարձրանալու հեռանկարը էականորեն չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա: «Կարտոֆիլի, խաղողի, լոլիկի բերքի արժեքի վրա շատ ազդեցություն չի ունենում, մինչև 1-1.5 դրամ, այսինքն՝ դա էական չի: Ցորենի, դաշտավարության, կերային մշակաբույսերի ու հացահատիկի վրա դա ազդում է: Իրականում, եթե նորմալ ագրոտեխնիկական միջոցառումներ են կիրառվում, մինչև 3.5-4 դրամ ազդում է 1 կիլոգրամ արժեքի վրա»,- ասաց նա։
Անդրադառնալով խորհրդատվական ծառայության վերակազմակերպմանը` Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծառայության որակը և արդյունավետությունը բարձրացնելու համար փոփոխություններ են իրականացրել:
«Խորհրդատվության ծառայությունն ուղղված է լինելու նաև պետական ծրագրերին և միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերին, թե ինչպես կարելի է օգտվել ծրագրերից, որքան արդյունավետություն կապահովի և մոնիթորինգ կիրականացվի, թե քանի ֆերմեր օգտվեց մեր ծրագրերից, որքան հասցեական գնացին պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման գումարները»,-ասաց նա և նշեց, որ խորհրդատվական ծառայությունը նաև պատասխանատու կլինի ազդակները հավաքագրել ներկայացնել մարզերից և ներկայացնել հիմնադրամին:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ ևս երեք նոր ծրագիր են իրականացնում և բոլոր ծրագրերն ուղղած են լինելու ինտեսիվ գյուղատնտեսության և ավելի արդյունավետություն բարձրացնող գյուղատնտեսությանը: «Արդյունավետ գյուղատնտեսությունն է այն ճանապարհը, որ թույլ կտա մեզ նվազեցնել ինքնարժեքը գյուղմթերքի և սպառողների համար»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ մատչելի կաթիլային ոռոգման համակարգի ծրագիրը մեկնարկել է և հույս հայտնեց, որ շատ գյուղացիներ կօգտվեն կարկտապաշտպան ցանցեր:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55