ՀՀ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որտեղ սահմանվում են վարչապետի լիազորությունները:
Նշենք, որ Սահմանադրությամբ՝ վարչապետի թեկնածուներին առաջադրելու են խմբակցությունները, վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե որևէ թեկնածու չստացավ այդքան ձայն, իսկ դա պետք է ունենա 7–օրյա ժամկետում, ապա 7-րդ օրը տեղի կունենա նոր քվեարկություն նոր թեկնածուներով, և այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների 1/3-ը:
Վարչապետի ընտրությունից հետո 15 օրվա ընթացքում պետք է ձևավորվի կառավարություն: Վարչապետին ընտրում է Ազգային ժողովը և Ազգային ժողովն էլ իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին:
Արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծով՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար:
Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը, հետևում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը, ապահովում է Կառավարության գործունեության միասնականությունը:
Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ, իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ Կառավարության գործունեության ոլորտը:
Վարչապետն իրավասու է ընդլայնել նախարարության գործունեության ոլորտը:
Վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը և աշխատողների թվաքանակը:
Վարչապետն է ձևավորում է իր աշխատակազմը:
Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը:
Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումը կայացնում է Կառավարությունը՝ Կառավարության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:
Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝
1) վարչապետը մահացել է.
2) վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
3) վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին չի առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին՝ առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Իսկ վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:
Օրինագծով սահմանվել են նաև նախարարների լիազորությունները: Նախարարն ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը, իրեն վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է նախարարությանը վերապահված ոլորտի քաղաքականությունը, իրականացնում է նախարարությանը ենթակա մարմինների, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպությունների ընդհանուր ղեկավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ: Նախարարը Կառավարության քննարկմանն է ներկայացնում Կառավարության որոշումների և օրենքների նախագծերը, հաստատում և փոփոխում է նախարարության աշխատակարգը:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02