Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Ոստիկանության պետը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումները, հանցագործությունների բացահայտման վիճակը, հետաքննական աշխատանքները և ոստիկանությունում օրինականության պահպանման նկատմամբ ձեռնարկված քայլերը:
Հանրապետության Նախագահին ներկայացվել են նաև ոստիկանության կատարմամբ և համակատարմամբ մի շարք ծրագրերի իրականացման արդյունքները, զեկուցվել են ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրի արդյունքները:
Անդրադառնալով իրավաստեղծ աշխատանքներին՝ ոստիկանության պետը նշել է, որ ոստիկանության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից ընդունվել է 7 օրենք և 51 կառավարության որոշում:
Հանրապետության Նախագահին զեկուցվել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստին իր կողմից տրված հանձնարարականներից բխող՝ ոստիկանության առանձին ոլորտներում առկա բացթողումների շտկման և թերությունների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Մասնավորապես՝ հետախուզական գործունեության ոլորտում ուժեղացվել է քրեական հետապնդման մարմինների համագործակցությունը, ինչպես նաև գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի ղեկավարության հետ համատեղ մշակվել է հետախուզական գործերի վարման նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմ, ինչն ամրագրվել է ոստիկանության պետի հրամանով:
Ի կատարումն Հանրապետության Նախագահի մյուս հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անվտանգ միջավայր ձևավորելու նկատառումներով ոստիկանությունը նպատակաուղղվել է հանրային վայրերում առանձին հանդգնությամբ կատարված և հասարակական հնչեղություն ստացած ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը: Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ առավել ուշադրություն է դարձվում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը, մասնավորապես՝ տեսանելի վայրերում օտարալեզու ցուցատախտակներով հրապարակված են արագ օգնության հեռախոսահամարները և ոստիկանության գործառույթների կարճ պարզաբանումներ:
Ոստիկանության պետի կողմից ներկայացվել են նաև 2016 թվականի նոյեմբերի 2-ին Նախագահի տված հանձնարարության հիման վրա ընդունված ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների արդյունքները, ըստ որոնց, մշակվել և ներդրվել են ՃՈ վարչական տուգանքների մասին քաղաքացիներին պատշաճ ծանուցելու, սահմանային անցման կետերում օտարերկրյա հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցների վարորդներին վարչական ակտերի մասին ծանուցելու համակարգեր: Բացի այդ, վերացվել են վարչական տուգանքը վճարելու ժամկետները խախտելու դեպքում 25 կամ 50 տոկոսով ավելի տուգանքները և նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վարչական պատասխանատվությունը: Ձեռնարկվել են միջոցառումներ խցանումները սահմանափակելու կամ վերացնելու, ինչպես նաև հետիոտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի զեկույցը ներառել է նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները, որոնք կապված են ոստիկանության կազմակերպաիրավական կարգավիճակի, կառուցվածքի օպտիմալացման, ոստիկանության մասին նոր օրենքի հայեցակարգի ընդունման և մի շարք այլ հիմնահարցերի հետ:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03