Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնի հետ: Ողջունելով հյուրին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև գործնական կապերի ընդլայնումն ու էլ ավելի զարգացումը՝ մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի և Փարիզի միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնել համատեղ ծրագրերը ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, ներդրումների ներգրավման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Անդրադառնալով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն իսկապես կարևոր դերակատարում ունի բոլոր այն պատանիների կրթության համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ:
«Անշուշտ, Թումո կենտրոնն իր ուրույն տեղն է գրավում մեր քաղաքի կյանքում և ինչպես խոստացել էի Փարիզի իմ գործընկերոջը, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նախագիծն իրականություն դառնա նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում: Համոզված եմ, որ այն կլինի երկկողմ բարեկամության ևս մեկ կամուրջ ու հաջողված համագործակցության լավ օրինակ: Ի դեպ, հաշվի առնելով, որ Երևանում բավականին լավ հիմքերի վրա է դրված նաև շախմատի ուսուցումը, կարծում եմ այդ մասով ևս մենք ունենք համագործակցության լայն հնարավորություններ և պատրաստ ենք կիսվել մեր փորձով», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը :
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի քաղաքապետին փոխանցելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ջերմ ողջյունները, Պոլին Վերոնը նշել է, որ Փարիզի քաղաքապետն իսկապես առանձնակի է կարևորում այն հետևողականությունն ու պատրաստակամությունը, որ դրսևորվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից՝ Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:
«Պարոն քաղաքապետ, հաճելի է արձանագրել, որ Երևանի և Փարիզի միջև հաստատված համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության, ինչի վառ ապացույցը նաև նախաձեռնվող համատեղ ծրագրերն են, որոնցից մեկն էլ Փարիզում հայկական նախագիծ հանդիսացող Թումոյի օրինակով կենտրոն ստեղծելն է: Շնորհակալ ենք այն պատրաստակամության համար, որ ցուցաբերում եք երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման և ընդլայնման հարցում», - նշել է Փարիզի քաղաքապետի տեղակալը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն է խնդրել փոխանցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին՝ մեկ անգամ ևս հրավիրելով գործընկերոջը այցելել Երևան մասնակցելու Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55