2017 թվականին հանցագործություն է կատարել 341 անչափահաս: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` նշելով, որ 2016թ. համեմատ հանցագործություն կատարած անչափահասների թիվը նվազել է 9-ով:
Նելլի Դուրյանի խոսքով, 2017թ նվազել են անչափահասների մասնակցությամբ ծանր հանցագործությունների դեպքերը. սպանության, անզգույշ սպանության դեպքեր 2017-ին չեն գրանցվել: Նվազել են նաեւ ծանր մարմնական վնասվածքների դեպքերը` գրանցվել է 10 դեպք:
2017թ. ավելացել են անչափահասների մասնակցությամբ խուլիգանության դեպքերը` 2016թ. 1 դեպք է եղել, այս տարի` 4:
Նելլի Դուրյանի խոսքով, անօրինական զենք կրելու դեպքերը 2017թ. եղել են 20-ը, անչափահասները հիմնականում կրել են կռփազենք, որը համարվում է սառը զենք:
2017թ նվազել է նաեւ հանցագործություն կատարած անչափահաս իգական սեռի ներկայացուցիչների թիվը` 28 դեպք` նախկին 34-ի փոխարեն:
Նելլի Դուրյանը նշեց, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը 2017թ. եւս նվազել են. գրանցվել է 190 դեպք, որից 13-ընտանեկան բռնության դեպքեր են եղել:
2017թ. սեռական բռնության է ենթարկվել 71 անչափահաս. այստեղ եւս նվազում է նկատվում` 2016-ին եղել է սեռական բռնության 80 դեպք:
Նելլի Դուրյանը նշեց, որ 2017թ. նվազել է նաեւ մուրացկանությամբ զբաղվող անչափահասների թիվը. 2016թ հաշվառված է եղել 19 անչափահաս, 2017թ.`18, այսօրվա դրությամբ կա հաշվառված ընդամենը երկու անչափահաս`մեկը Երեւանում, մյուսը` Կոտայքում:
«Ունեցել ենք դեպքեր, երբ անձեռոցիկ, սրբապատկերներ, ծաղիկներ են վաճառում: Փորձը ցույց է տալիս, որ այս պրոցեսը զուգորդվում է մուրացկանությամբ` քաղաքացին չի գնում անձեռոցիկը, բայց գումար է տալիս»,-ասաց նա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33