Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը ներկայացրեց գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հնարավոր ազդեցությունը մարդու առողջության վրա և դրա կառավարմանն ուղղված միջազգային մոտեցումները: Ազգային ժողովում «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք թե պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսանկյունից գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի օգտագործումն, ընդհանուր առմամբ, կարող է առաջացնել հնարավոր ռիսկեր` մարդու առողջության վրա անմիջական ազդեցություն` հնարավոր թունավորումներ, ալերգիկ ռեակցիաներ, սպեցիֆիկ բաղադրիչների առկայություն, որոնք կարող են օժտված լինել թունավոր հատկություններով, գենետիկ ձևափոխման հետ կապված սննդային խնդիրներ և ցանկացած անսպասելի ազդեցություն: «Վերոնշյալի հիման վրա ցանկանում եմ նշել, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում մարդու առողջության վրա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հնարավոր ազդեցության հետ կապված խնդիրներին` հետևելով միջազգային զարգացումներին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած մոտեցումներին»,- նշեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Նա հավելեց, որ այս պահին առողջապահության նախարարությունը չունի փաստագրված տեղեկություններ, որ Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման հետևանքով առաջացել են առողջական խնդիրներ: «Սա պարզապես փաստ է, որը ցանկանում էի ներկայացնել»,- ընդգծեց մասնագետը:
Մելիք-Նուբարյանի խոսքով` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետամուտ է անդամ պետություններում գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի անվտանգության հարցերին` աջակցություն ցուցաբերելով անդամ երկրներին, այդ թվում` Հայաստանին, մարդու առողջության վրա հնարավոր վտանգավոր ազդեցությունները կանխելու և դաշտը կանոնակարգելու ուղղությամբ: «Ցանկանում եմ նշել, որ անդամ երկրների սննդի անվտանգությունը վերահսկող մարմինների մեծամասնությունը համարում է, որ անհրաժեշտ է հատուկ ստուգումներ անցկացնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ պարունակող սննդի նկատմամբ, ստեղծել համակարգեր, որը թույլ կտա գնահատել նման սննդամթերքի ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա»,- մանրամասնեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փաստագրված տվյալների համաձայն` հետազոտությունները ցույց են տալիս, որ փոխանցվող գենի սպիտակուցը որպես կանոն չի հանդիսանում ալերգեն, և ներկայում շուկայում գրանցված գենետիկորեն ձևափոխված արտադրանքի նկատմամբ ալերգիկ ազդեցություններ չեն հայտնաբերվել: «Հավանականությունը, որ փոխանցված գենը կարող է սննդամթերքից փոխանցվել մարդու մարմնի բջիջներին կամ, օրինակ, աղեստամոքսային տրակտում գտնվող բակտերիաներին և բացասական ազդել մարդու առողջության վրա, ցածր է: «Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենանք, որ գեների միգրացիան` գենետիկորեն ձևափոխվող մշակաբույսերից սովորական մշակաբույսերին կամ վայրի տեսակներին, կարող են անուղղակի ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա»,- մանրամասնեց մասնագետը:
Եզրափակելով խոսքը` Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի կիրառման նկատմամբ պետք է զգուշավորություն ցուցաբերի` չնայած այն հանգամանքին, որ շուկայում առկա նման արտադրանքն անցել է անվտանգության համապատասխան ստուգումներ և մեծ հավանականությամբ մարդու առողջության համար վտանգավոր չէ: «Առողջապահության նախարարությունը պատրաստ է և աշխատում է պատասխանատու կառույցների հետ, որպեսզի այս հարցում մենք ունենք բոլորի համար ընդունելի օրենք, որը կպաշտպանի մեզ, մեր երեխաներին և ընտանիքներին»,-եզրափակեց նա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33