ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2017 թվականի նախարարության իրականացրած, ինչպես նաև 2018 թվականին նախատեսվող այն գործողություններն ու միջոցառումները, որոնք միտված են գնման ընթացակարգերն ավելի պարզ և թափանցիկ դարձնելուն, դրանց մրցակցային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպմանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:
Նախարար Արամյանը նշել է, որ շատ կարևոր է նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև նման սերտ համագործակցությունը. նախարարությունը կարևորում է գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումների առումով նրանց ներգրավվածությունը: «Եթե նախկինում գնումների գործընթացին միջին մասնակցությունը 3.2 էր, այժմ 4.2 է, և այդ ցուցանիշի դեպքում ֆիկտիվ մասնակցություն չկա. բավականին լավ արդյունքներ ունենք: Այստեղ մեծ է նաև ձեր ներդրումը: Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ճիշտ գործիքներով ճիշտ գործողություններ իրականացնենք», - ասել է նախարարը:
Հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծել է, որ 2017 թվականի ընթացքում նախարարության կողմից գնումների ընթացակարգերի մասնակից պատվիրատուներին տրվել է շուրջ 400 պարզաբանում, ինչպես նաև, ելնելով օրենսդրական փոփոխություններից, 2017 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը իրականացրել է շուրջ հազար որակավորված գնումների համակարգողների դասընթաց-վերապատրաստումներ:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության 2017թ. N 526-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությունները, որոնց վերաբերյալ նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում: Քննարկվել են գնման գործընթացների կազմակերպման օրենսդրության կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման նպատակով նախաձեռնվել է հիշյալ որոշման մեջ փոփոխությունների նախաձեռնելու գործընթաց: Քննարկման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ի հայտ եկած խնդիրներն ամփոփելու համար պարբերաբար նման աշխատանքային ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախարար Վարդան Արամյանը իր գոհունակությունն է հայտնել քննարկման մասնակից ՀԿ ներկայացուցիչներին նախաձեռնությունների և համագործակցության համար:
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44