Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի հունիսի 24-ի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչ օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետը տեղեկացրել է, որ ավագանու անդամ Արթուր Գասպարյանը «Բարև Երևան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նաև նշվել է, որ, օրենքով սահմանված կարգով, նա կշարունակի մնալ Երևանի ավագանու անդամ։
Անցնելով օրակարգի հարցերին` ավագանին քննարկել և հաստատել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքի գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը: Նշվել է, որ, համաձայն այս փաստաթղթի, վարչական շրջանի ամբողջ տարածքում, կենսագործունեության բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով, կսահմանվեն նշված տարածքների փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները: Նաև նշվել է, որ գոտևորման նախագծում հաշվի են առնվել Երևան քաղաքի 2006-2020թթ. Գլխավոր հատակագծում, ինչպես նաև հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերում և հողօգտագործման սխեմաներում ներառված դրույթները:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի առողջապահության ոլորտի համար սահմանված գերակայությունները և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը` ավագանին հավանություն է տվել «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը հիմնանորոգելու նպատակով համայնքային բյուջեից 100 մլն դրամ հատկացնելուն:
Երևանի ավագանու հերթական ու 7-րդ նստաշրջանի վերջին նիստի, ինչպես նաև դրան հաջորդած արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստը կկայանա սույն թվականի սեպտեմբերի 13-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
20:02
17:43
17:19
17:02
16:45
16:24
16:09
15:48
15:46
15:22
14:45
14:19
14:05
13:44
13:19
13:02
12:42
12:28
12:16
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35