Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Շվեյցարիայում կայացած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ Euronews-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի տնտեսական զարգացման հետագա ծրագրերի մասին:
Հայաստանում կշարունակվեն տնտեսական բարեփոխումները: Այս մասին Euronews հեռուստաալիքի բիզնես-խմբագիր Օլեքսանդրե Վակուլինայի հետ հարզացրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով Հայաստանի հետագա տնտեսական զարգացման տեսլականը:
«Մենք կշարունակենք մեր բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանում առավել բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու նպատակով: Բացի այդ, տեղական շուկան կարող է միասնական հարթակ ստեղծելու համար կամուրջ դառնալ՝ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի (GSP+), Իրանի (СЭЗ) և այլ պետությունների (GSP) առևտրային ռեժիմներով մեր երկրում բիզնես իրականացնելու համար»,- ասել է Կարապետյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի ներկա իշխանությունները փորձում են տարածաշրջանում ընդհանուր ապագա կառուցելու հնարավորություն ստեղծել՝ միասնական հարթակ ստեղծելու համար հիմքեր նախապատրաստելով:
«Մենք փորձում ենք միասնական հարթակ ստեղծել և դեպի այդ հարթակ տարբեր շուկաների, մշակույթների համար դարպաս ծառայել, հարթակ, որտեղ աշխարհի տարբեր երկրներ իրոք կարող են համատեղվել»,- հարցազրուցի ժամանակ ասել է Կարեն կարապետյանը:
Նաև նշվում է, որ ՀՀ վարչապետը մինչ այդ հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ (ՄԱԶԾ)՝ բարեփոխումների մեկնարկի գործընթացին աջակցելու համար:
18:16
18:02
17:44
17:29
17:13
16:08
15:58
15:56
15:50
15:19
15:08
14:55
14:36
14:14
14:03
13:58
13:45
13:33
12:19
11:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44