Հայաստանում ամեն տարի հարգում են Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակը։
Հունվարի 27-ը Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակի օրն է: Հայտնի է, որ երկրորդ համաշխարհայինի տարիներին զանգվածային ոչնչացման է ենթարկվել 6 միլիոն հրեա: Հայ հանրությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այս տարեթվին, քանի որ մենք ինքներս էլ ցեղասպանություն տեսած ու կրած ժողովուրդ ենք, ավելին՝ մենք մշտապես շեշտադրում ենք այն համոզմունքը, որ Հոլոքոստը Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանք էր:
«Իրոք պատահական չէ, որ Հայաստանում ամեն տարի նշում են այս օրը, ավելին` մենք ունենք նաև հուշարձան, որտեղ ամեն տարի մարդիկ հավաքվում են` հարգելու անմեղ զոհերի հիշատակը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն` ավելացնելով, որ ցեղասպանական քաղաքականությունը հանցավոր մտածելակերպ և գործելակերպ է: Ըստ Ալավերդյանի` դա քաղաքականություն է, երբ նպատակին հասնելու համար որպես գործիք օգտագործվում է ամենադաժան ձևը, այն է` ազգի, նրա հետքերի ոչնչացումը:
Առհասարակ, մարդկության փորձը ցույց է տալիս` ցեղասպան ազգը ստանում է անպատժելիության լիցքեր. երբ չեն կանխվում նրանց գործողությունները, նրանք չեն հանդիպում մշտական դիմադրության, ապա շարունակում են ձևավորվել ու ուժեղանալ այդ լիցքերով` իրենց նպատակներին հասնելու համար: Ահա, այդ դեպքերում, անպայման, տեղի են ունենում նոր ցեղասպանություններ, օրինակ, Ռուանդայի ցեղասպանությունը և ոչ միայն դա:
«Երբ մենք խոսում ենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, պետք է հասկանանք` ոչ թե պայքարում ենք թուրքերի դեմ, հակառակը՝ մենք պայքարում ենք ընդդեմ հանցավոր քաղաքականության և ամեն անգամ հրավիրում ենք Թուրքիային մտնել քաղաքակրթական դաշտ»,- շեշտում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Այսինքն`որպես ցեղասպանություն վերապրած ազգ մենք կրում ենք պատասխանատվություն և պայքարելու պարտավորություն, որովհետև ցեղասպանությունը մարդկության և մարդասիրության դեմ հանցագործություն է:
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44