SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 33-ամյա Ազատ Շահգելդյանը և ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունվարի 13-ին՝ կեսօրին, Ձորաղբյուրում գտնվող իրենց հողատարածքում «ՏՏ» տեսակի ատրճանակով պատահաբար կրակել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցի արդյունքում ձախ ոտքի մասում հրազենային վնասվածք է ստացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Զավեն Գրիգորյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շահգելդյանը ոստիկաններին է ներկայացրել «ՏՏ» տեսակի ատրճանակը և հայտնել է, որ այն գտել է իրենց հողատարածքում՝ հաստաբուն ծառի փչակից՝ պոլիէթիլենային տոպրակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շահգելդյանը հայտնել է, որ ատրճանակը պատկանել է իր հորը՝ Վրեժ Շահգելդյանին, ով մահացել է 2017 թ.-ի հունիսի 3-ին՝ առողջական խնդիրների պատճառով: Այդ զենքը նա բերել է սահմանամերձ գոտուց և եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացած Զ. Գրիգորյանը Ա. Շահգելդյանի հորաքրոջ որդին է:
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Ա. Շահգելդյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44